Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 589-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1529-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 589-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 76-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի «Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» N 589-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման 2-րդ կետում «սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 20-ը» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. նոյեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1529-Ա որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 20-ի N 589-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի

տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի զարգացման վարչության պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Գ. Մկրտչյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի զարգացման վարչության քիմիայի բաժնի պետ

Գ. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության

պետի ժամանակավոր պաշտոնակատար

Ս. Հովհաննիսյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ

և համաճարակային տեսչության աշխատանքի հիգիենայի և

ճառագայթային անվտանգության բաժնի պետ

Ի. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի

գլխավոր մասնագետ

Հ. Ջանլաթյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի

վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության

բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Անանյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի

արդյունաբերության վիճակագրության բաժնի պետ

(համաձայնությամբ)

Ս. Ստեփանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության

մաքսային գործի կազմակերպման և ընթացակարգերի

հսկողության բաժնի պետ

Գ. Մաթոսյան - «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լաբորատոր

փորձագետների գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ս. Պարանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

արդյունաբերության քաղաքականության վարչության

գլխավոր մասնագետ

Պ. Ոսկանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Երևանի «Պլաստ- պոլիմեր»

ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Մինասյան - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի որակի կառավարման ծառայության

պետ (համաձայնությամբ)

Ա. Ստեփանյան - «Վանաձոր քիմ. Պրոմ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի

խորհրդական (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։