Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1222-29.08.2011-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. ա) «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1225-02.09.2011-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Կ-1225.1-02.09.2011-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1227-05.09.2011-ԳԲ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Պ-1229-06.09.2011,17.10.2011-ԳԿ-010/0

Հեղինակներ` Լիլիթ Գալստյան, Անահիտ Բախշյան, Արտյուշ Շահբազյան

5. ա) «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-1233-07.09.2011-ՏՀ-010/0

Հեղինակներ` Արա Նռանյան, Կարեն Վարդանյան

բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Պ-1233.1-07.09.2011-ՏՀ-010/0

Հեղինակներ` Արա Նռանյան, Կարեն Վարդանյան

6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Պ-1234-07.09.2011,21.10.2011-ՊԻ-010/0

Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Արամ Սաֆարյան, Վարդան Բոստանջյան, Կարինե Աճեմյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Մարզպետունի Մանուկյան

7. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1235-08.09.2011-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

8. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Պ-1236-09.09.2011,21.10.2011-ՊԻ-010/0

Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Հովհաննես Մարգարյան, Արամ Սաֆարյան

9. ա) «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-1237-09.09.2011-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1237.1-09.09.2011-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

10. ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Պ-1131-18.04.2011-ՊԻ-010/0

Հեղինակ` Դավիթ Հարությունյան

բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Պ-1131.1-18.04.2011-ՊԻ-010/0

Հեղինակ` Դավիթ Հարությունյան

11. ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1182-30.05.2011-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1182.1-30.05.2011-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

12. ա) «Հայրենադարձության մասին» Կ-1216-11.08.2011-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Կ-1216.1-11.08.2011-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

13. ա) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1256-11.10.2011-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-1256.1-11.10.2011-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին Կ-1252-03.10.2011-ԱՀ,ԳԿ,ԵԻ,ՊԻ,ՄԻ,ՊԱ,ԱՄ, ՏՀ,ՖՎ,ԳԲ,ՏՏ,ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թվականի տարեկան գործունեության ծրագիր 1255-03.10.2011-ՏՀ

3. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.

1. 2011 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր Ն-1253-03.10.2011-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

2. 2011 թվականի ապրիլի 4-ին Բելգրադում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր Ն-1254-03.10.2011-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան

24 հոկտեմբերի 2011 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-296-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։