Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 1653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

13 հոկտեմբերի 2011 թ. N 4801-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 1653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները՝

1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 1653-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ պարբերությամբ.

«Փորձաքննության չեն ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների, Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին ամբողջությամբ համապատասխանող պայմանագրերի նախագծերը»։

Երևանի քաղաքապետ Կ. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։