Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 1999 թվականի N 181

քաղ. Երևան

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության միջոցների հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն կապիտալ ծախսերը կիրականացվեն`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության մասով (2791 մլն դրամի չափով)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ամփոփ տեղեկանքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 և 1998 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 159 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և պետական պատվերով կառուցվող օբյեկտներում տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման ստուգման և վերահսկման ենթակա հարցերի ցանկը հաստատելու մասին» N 59 որոշումների համաձայն անցկացված մրցույթների արդյունքների և սահմանված կարգով ներկայացված կատարողական ակտերի հիման վրա.

բ) «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատու մասով (1335,8 մլն դրամի չափով)` հիմնադրամի շինարարական ծրագրերի իրականացման կարգի համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնելու համար բացել հատուկ բանկային հաշիվ:

4. Սահմանել, որ նշված հատուկ բանկային հաշվից սույն որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով ու NN 1 և 2 հավելվածներով նախատեսված պատվիրատուներին կատարված աշխատանքների դիմաց հատկացումները կիրականացվեն նշված ենթակետերով հաստատված ծավալների սահմաններում և օբյեկտների շինարարական մրցույթների արդյունքների հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 27-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 27-ի N 181 որոշման

Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսեր

Ծրագրի (օբյեկտի) անվանումը Գումարը

(հազ.դրամ) Ծանոթագրություն Պատասխանատու

պատվիրատուն

Շիրակի մարզ 1899900

այդ թվում`

Մարզային նշանակության

ավտոճանապարհների հիմնանորոգում 64000 Շիրակի

մարզպետարան

Պետական նշանակության

ավտոճանապարհների հիմնանորոգում 229800 ՀՀ տրանսպորտի

նախարարություն

այդ թվում`

-Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ա/ճ 150+300 151+300 25500 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի

նախարարություն

-Երևան-Գյումրի-Վրաստանի սահման

ա/ճ 157+900+161+900 100000 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի

նախարարություն

-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման

ա/ճ 28-32 74300 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի

նախարարություն

Գյումրի-Կապան-Ամասիա ա/ճ 12-13 30000 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի

նախարարություն

Դպրոցական շենքերի նորոգում 55900 Շիրակի

մարզպետարան

Մարզաառողջարարական կենտրոն 19100 գործարկում Շիրակի

մարզպետարան

Աշոցքի արտաքին ջրագծերի վերակառուցում 5000 գործարկում Շիրակի

մարզպետարան

Մարալիկ քաղաքի և մի շարք գյուղերի ինքնահոս եղանակով ջրամատակարարում 360000 գործարկում ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Ջրմուղ-կոյուղու համակարգերի հիմնանորոգում 40000 ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Ճանապարհային շինարարություն

(Պ. Սևակի փող., Ե. Չարենցի փող., տրոլեյբուսի կոնտակտային ցանց) 130000 գործարկում Շիրակի

մարզպետարան

Գյումրիի արվեստի դպրոց, 4-2-9 «Անի» թաղ. 20000 գործարկում

140 աշ. տեղ Շիրակի

մարզպետարան

«Մուշ-2», թաղ., N 42 կրթօջախի արտաքին ինժեներական ցանցեր և բարեկարգում 30000 գործարկում Շիրակի

մարզպետարան

Լոռու մարզ 1001300

այդ թվում`

Մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 56000 Լոռու

մարզպետարան

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 191200 ՀՀ տրանսպորտի նախարարություն

-Սպիտակ-Գյումրի-Թուրքիա սահման ա/ճ 4-19 կմ 55700 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի նախարարություն

-Թումանյան-Մարց-Լոռուտ ա/ճ 8+500 - 8+600 19000 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի նախարարություն

-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ա/ճ 150-րդ կմ 6500 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի նախարարություն

-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

ա/ճ 12-րդ կմ հիմնապատի նորոգում 20000 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի նախարարություն

-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

ա/ճ-ի 47-րդ կմ հենապատի կառուցում 25000 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի նախարարություն

-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

ա/ճ-ի 49-րդ կմ հենապատի կառուցում 15000 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի նախարարություն

-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

ա/ճ-ի 56-րդ կմ հենապատի նորոգում 50000 աշխատանքների

ավարտ ՀՀ տրանսպորտի նախարարություն

Դպրոցական շենքերի նորոգում 54800 Լոռու

մարզպետարան

21 դպրոցական շենքի վերանորոգում 25200 392 աշ. տեղ Լոռու

մարզպետարան

Ջրմուղ-կոյուղու համակարգերի հիմնանորոգում 40000 ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Վանաձորի միջթաղամասային ներքին ինժեներական ցանցեր 100000 գործարկում Լոռու

մարզպետարան

Վանաձորի Լազյան փող.N 45/3 բ/շ (անավարտ) 170000 գործարկում

1110 քառ. մ Լոռու

մարզպետարան

Ստեփանավանի 2-րդ մ/շ, N 27 բ/շ (անավարտ) 70000 գործարկում

1492 քառ. մ Լոռու

մարզպետարան

Ստեփանավանի 2-րդ մ/շ, N 69 բ/շ (անավարտ) 10000 գործարկում

1739 քառ. մ Լոռու

մարզպետարան

Արագածոտնի մարզ 605600

այդ թվում`

Մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 52000 Արագածոտնի

մարզպետարան

Ջրմուղ-կոյուղու համակարգերի հիմնանորոգում 4000 ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Դպրոցական շենքերի ամրացում և վերականգնում 62000 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

-Թալին քաղաքի N 2 դպրոց 9000 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

-Ծիլքար գյուղի դպրոց 6000 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

-Հնաբերդ գյուղի դպրոց 9000 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

-Մաստարա գյուղի դպրոց 7500 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

- Դավթաշեն գյուղի դպրոց 7500 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

- Գեղարոտ գյուղի դպրոց 8000 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

- Նիգավան գյուղի դպրոց 7500 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

- Նիգավան գյուղի դպրոց 7500 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

- Ծաղկաշեն գյուղի դպրոց 7500 վերականգնման և ամրացման աշխատանքների

ավարտ Արագածոտնի

մարզպետարան

Թալինի տարածաշրջանի մի շարք գյուղերի ինքնահոս եղանակով ջրամատակարարում 131000 գործարկում ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդ գյուղի գործող ջրատարի և ներքին ցանցի վերակառուցում, ջրի բաշխման կարգավորում 105000 գործարկում ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Աշտարակի տարածաշրջանի մի շարք գյուղերի ինքնահոս եղանակով ջրամատակարարում Ամբերդի աղբյուրներից 110000 գործարկում ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Տավուշի մարզ 380000

այդ թվում`

Մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 50000 Տավուշի

մարզպետարան

Ջրմուղ-կոյուղու համակարգերի հիմնանորոգում 30000 ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Տավուշի մարզում անհատական բնակարանաշինությանը պետական աջակցություն 300000 ընդամենը` 200 ընտանիք, այդ թվում` Նոյեմբերյան` 61, Կողբ` 48, Բերդավան` 59, Դովեղ`12, այլ գյուղեր` 20 Տավուշի

մարզպետարան

Աղետի գոտու հատուկ հիմնադրամի ստեղծում 240000 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Ընդամենը 2791000 ՀՀ կառավարություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Է. Թադևոսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 27-ի N 181 որոշման

Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսեր` «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատու մասով

Ծրագրի (օբյեկտի) անվանումը Գումարը

(հազ. դրամ) Գործարկումը Պատասխանատու

պատվիրատուն

Աղետի գոտի-ընդամենը

որից` 1335800 «Հայաստան»

համահայկական

հիմնադրամ

Շիրակի մարզ 946100

Գյումրի քաղաք 946100

Շչեդրինի NN 5,7 բ/շ (ամրացում) 331250 գործարկում

4572քառ. մ

Շիրակացու N 7ա բ/շ (ամրացում) 184270 գործարկում

3165 քառ. մ

Շիրակացու N 125 բ/շ (ամրացում)| 118910 գործարկում

1610 քառ. մ

Շիրակացու N 54 բ/շ (ամրացում) 211410 գործարկում

3502 քառ. մ

Գորկու N 80 բ/շ (ամրացում) 100260 գործարկում

1473 քառ. մ

Լոռու մարզ 284100

Սպիտակ քաղաք 120600

«Եռանկյունի» թաղ.

«Եռանկյունի» թաղ., N 2 (նոր) 79607 գործարկում

913 քառ. մ

«Եռանկյունի» թաղ., N 5ա (նոր) 40993 գործարկում

573 քառ. մ

Ստեփանավան քաղաք 163500

2-րդ մ/շ, N 49 բ/շ (ամրացում) 39436 գործարկում

667 քառ. մ

2-րդ մ/շ, N 47 բ/շ (ամրացում) 45024 գործարկում

814 քառ. մ

2-րդ մ/շ, N 45 բ/շ (ամրացում) 79040 գործարկում

814 քառ. մ

Արագածոտնի մարզ 105600

գ. Ծաղկահովիտ, Բժշկական N 5 բ/շ (ամրացում) 105600 գործարկում

2000 քառ. մ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Է. Թադևոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։