Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-11-21-ից մինչև 2018-04-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

030.0799.19.01.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 03.11.11 ՆՀ-297-Ն)

Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել`

ա) բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

բ) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

գ) արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.

դ) բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

ե) (ենթակետն ուժը կորցրել է 12.10.10 ՆՀ-248-Ն)

զ) ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

է) գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.

ը) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:

(1-ին կետը խմբ. 08.09.01 ՆՀ-938, լրաց. 18.02.04 ՆՀ-22-Ն, խմբ. 12.08.04 ՆՀ-138-Ն, փոփ. 12.10.10 ՆՀ-248-Ն, լրաց. 03.11.11 ՆՀ-297-Ն)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

(2-րդ կետը լրաց. 03.11.11 ՆՀ-297-Ն)

3. Ի գիտություն ընդունել, որ`

ա) համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուների ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.

բ) մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

19 հունվարի 2001 թ.

ՆՀ-799

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։