ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2011 թվականի N 1448-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հոկտեմբերի 8-ի «2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» N 256-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2011 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2011 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական գործ հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2011 թվականի աշնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2011 թվականի աշնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական քննություններն ավարտել մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1448-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ս. Չալյան - ՀՀ զինվորական կոմիսար
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության պետ
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Հ. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Ասցատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 03.11.11 N 1555-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1448-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումը Հանձնաժողովների անդամները
1 2
Երևան
Արաբկիր
Մաշտոց
Կենտրոնական
Նոր Նորք
Շահումյան
Շենգավիթ
Էրեբունի
Է. Ապրիամով
- Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պետի առաջին տեղակալ
- Երևան քաղաքի ոստիկանության
վարչության պետ
- Երևան քաղաքի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Արագածոտն
Աշտարակ
Ապարան
Թալին
Ս. Սահակյան
Ա. Նազարյան
- Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության
պետ
- Արմավիր կայազորի ռազմական
ոստիկանության Աշտարակի
բաժանմունքի պետ
Արարատ
Արտաշատ
Արարատ
Մասիս
Է. Բարսեղյան
Ա. Կարապետյան
- Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետախուզության վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության
պետ
- ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի ռազմական ոստիկանության
բաժանմունքի պետ
Արմավիր
Արմավիր
Էջմիածին
Ա. Ղահրամանյան
Վ. Գրիգորյան
- Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Գեղարքունիք
Գավառ
Մարտունի
Սևան
Վարդենիս
Կրասնոսելսկ
Ն. Պողոսյան
Հ. Օհանյան
- Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Սևանի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Լոռի
Վանաձոր
Սպիտակ
Ստեփանավան
Տաշիր
Թումանյան Ա. Նալբանդյան
Լ. Երանոսյան
- Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական
ոստիկանության Վանաձորի բաժնի պետ
Կոտայք
Կոտայք
(Աբովյան)
Հրազդան
Չարենցավան
Նաիրի
Կ. Շահգալդյան
Հ. Բաղմանյան
Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Երևանի կայազորի ռազմական
ոստիկանության Աբովյանի բաժնի պետ
Շիրակ
Գյումրի
Արթիկ
Աշոցք
Անի
Ախուրյան
Ա. Գիզիրյան
Ս. Գալստյան
- Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության
պետի պաշտոնակատար
- Շիրակի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Սյունիք
Կապան
Գորիս
Սիսիան
Մեղրի
Ս. Խաչատրյան
Կ. Աղաջանյան
- Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Գորիսի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Վայոց ձոր
Եղեգնաձոր
Վայք
Ս. Բագրատյան
Պ. Պողոսյան
- Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Եղեգնաձորի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Տավուշ
Իջևան
Տավուշ (Բերդ)
Նոյեմբերյան
Դիլիջան
Ա. Ղուլարյան
Ա. Փայտյան
- Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական
ոստիկանության Իջևանի բաժնի պետ
(հավելվածը փոփ. 03.11.11 N 1555-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1448-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Չալյան - ՀՀ զինվորական կոմիսար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Հովսեփյան - ՀՀ 88865 զ/մ թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր
Վ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի պաշտոնակատար
Պ. Ներսիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկիչ վարչության ծառայողական
քննությունների բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Չարչյան - վնասվածքաբան
Ս. Մաթոսյան - վնասվածքաբան
Կ. Բաբայան - մաշկաբան
Ս. Կիրակոսյան - մաշկաբան
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
Լ. Նանիջանյան - թերապևտ
Ա. Մուրադյան - օտոլարինգոլոգ
Հ. Շահինյան - ակնաբույժ
Ս. Բաբաջանյան - ակնաբույժ
Մ. Միրիջանյան - վիրաբույժ
Ա. Խուրշուդյան - վիրաբույժ
Ա. Սարկիսով - սրտաբան
Մ. Պետրոսյան - սրտաբան
Վ. Բաբայան - հոգեբույժ
Ա. Մելիք-Փաշայան - հոգեբույժ
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան