«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411464
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
14 հոկտեմբերի 2011 թ.
ք. Երևան N 2878-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 119-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-րդ կետը և 2-րդ հավելվածի 3-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետով`
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի փետրվարի 8-ի «Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատելու մասին» N 119-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր 20.1 և 20.2 կետերով հետևյալ բովանդակությամբ՝
«20.1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում դուրս գրած և սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2011թ. հոկտեմբերի 11-ի
N 2875-Ն հրաման 2012 թվա-կանի հուն-վարի 1-ից
20.2. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` վերակազմակերպված իրավաբանական անձի կողմից դուրս գրված և սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2011թ. հոկտեմբերի 11-ի
N 2875-Ն հրաման 2012 թվա-կանի հուն-վարի 1-ից
»:
Կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյան