Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀՀ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-03-30-ից մինչև 2004-11-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-11-11Բացել ARLIS-ում

0400191.30.03.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 մարտի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

30 մարտի 1999 թվականի N 191

քաղ. Երևան

Ռուսաստանի Դաշնության եվ Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների եվ կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի եվ կրթաթոշակների մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1999 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում 1999 թվականի հունվարի 1-ից սահմանել`

ա) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի.

բ) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակը` 25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.

գ) Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակները` 40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:

2. Պահպանել Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների ամսական դրամական բավարարման վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով սահմանված չափերով և կարգով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղվող Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 641 որոշման 1-ին և 2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի N 641 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 480 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 30-ի N 191 որոշման

Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը

Պաշտոնի անվանումը Պաշտոնի դրույքաչափը

(ԱՄՆ-ի դոլար)

Կենտրոնական ապարատ

վարչության պետ 300

բաժնի պետ 260

բաժանմունքի պետ, խմբի պետ, տեսչության պետ 240

ավագ սպա, սպա 220

Զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ

դիվիզիայի հրամանատար 300

բրիգադայի հրամանատար 280

գնդի հրամանատար 260

գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար 240

վաշտի հրամանատար 220

դասակի հրամանատար 200

Հայաստանի Հանրապետության կառավարության

աշխատակազմի ղեկավար Է. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։