ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2011 թվականի N 1587-Ն
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, ինչպես նաև անվանի գիտնական, հասարակական գործիչ ու հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 11142.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերումը՝ 3992.0 հազ. դրամ գումարով, կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշմամբ հատկացված 7150.0 հազ. դրամ գումարը տրամադրել սույն որոշման N 1 հավելվածում նշված կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 3-ի N 1587-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՈՒ ՀՈՒՄԱՆԻՍՏ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
N/N ը/կ Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները Հատկացվող գումարը Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 11,142.0
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 3,992.0
այդ թվում`
1. ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն 3,992.0 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ
ՀՀ մշակույթի նախարարություն 7,150.0
այդ թվում`
1. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Անվանի գիտնական, հասարակական գործիչ ու հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական երեկո 1,200.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին
2. «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում 5,950.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 3-ի N 1587-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Անվանումը Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
գնման
ձևը չափի
միավորը քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 3992.0
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3992.0
ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն ԲԸԱՀ դրամ 1 3992.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան