Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2011 թվականի N 1075-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝

1. Պետական հանրակրթական դպրոցների կողմից զբաղեցված տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով ստեղծել պետական հանրակրթական դպրոցների բեռնվածության ուսումնասիրություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Պետական հանրակրթական դպրոցների կառավարման լիազորությունն իրականացնող մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով պետական հանրակրթական դպրոցներին հասանելիք տարածքների չափերը և մակերեսների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողովին:

3. Հանձնաժողովին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հնգամսյա ժամկետում` ուսումնասիրել (անհրաժեշտության դեպքում ճշգրտել) ստացված տեղեկատվությունը և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ աջակցել հանձնաժողովի աշխատանքներին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. նոյեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

նոյեմբերի 16-ի N 1075-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Լպուտյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

կառավարման վարչության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ (միջգերատեսչական

հանձնաժողովի նախագահ)

Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

կառավարման վարչության աշխատակազմի

հաշվապահական հաշվառման և

ֆինանսատնտեսական վարչության գույքի

տնօրինման բաժնի պետ

Ռ. Արշակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

կառավարման վարչության աշխատակազմի

հաշվապահական հաշվառման և

ֆինանսատնտեսական վարչության վճարումների

հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

կառավարման վարչության աշխատակազմի

հաշվապահական հաշվառման և

ֆինանսատնտեսական վարչության գույքի

տնօրինման բաժնի առաջին կարգի մասնագետ

Հ. Դանիելյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

աշխատակազմի տարածքային կառավարման և

զարգացման վարչության տարածքային զարգացման

ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Խաչատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության

աշխատակազմի քարտուղարության

տնտեսավարման և սպասարկման բաժնի պետ

Մ. Կարախանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության

աշխատակազմի քարտուղարության

տնտեսավարման և սպասարկման բաժնի

գլխավոր մասնագետ

Վ. Միսակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության

աշխատակազմի հանրակրթության վարչության

նախադպրոցական և միջնակարգ կրթության

քաղաքականության մշակման և վերլուծության

բաժնի գլխավոր մասնագետ

Ն. Բաղդասարյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության

աշխատակազմի սոցիալական ոլորտի և

բնապահպանության վիճակագրության

բաժնի պետ

Գ. Սողոմոնյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

հանրակրթության վարչության պետ

(համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

հանրակրթության վարչության դպրոցական

բաժնի պետ (համաձայնությամբ)

Պ. Պետրոսյան - Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի

գործառնություններ» ՓԲԸ-ի առաջին կարգի

մասնագետ (համաձայնությամբ)

Լ. Էլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

կառավարման վարչության պետական գույքի

կառավարման քաղաքականության վարչության

մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ

(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։