Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2011 թվականի N 868-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի հունիսի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի հունիսի 25-ը:

2. Հավանություն տալ «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հուլիսի 1

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

հունիսի 23-ի N 868-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Մոդելը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը(դրամ) Ներմուծման ժամկետը

(տարի/ամիս)

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 9406 0031 Ջերմոցներ, այդ թվում` - կգ 625000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 1866325000 2011/VI 2013/X

2 7308 Պողպատյա կոնստրուկցիա՝ լրակազմով - կգ 170000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

3 7004 Ջերմոցների արտաքին ապակի - կգ 325000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

4 7610 Ալյումինե կոնստրուկցիա՝ լրակազմով - կգ 84000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

5 6810 Բետոնե սյուներ - կգ 50000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան 2011/VI 2013/X

6 8436 Ջերմոցային համալիրի սարքավորումներ՝ լրակազմով, այդ թվում` - հատ 160 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

7 8403 Ջեռուցման համակարգի կաթսաներ` լրակազմով, կաթսաներ` կենտրոնական ջեռուցման` լրակազմով - հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

8 8404 Տաքացուցիչ, օժանդակ սարքավորումներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար` լրակազմով - հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

9 7616 Ալյումինե այլ արտադրատեսակներ - կգ 22500 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

10 8416 Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ - հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

11 7306 Իզոլացված խողովակներ սև մետաղից - կգ 23000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

12 730900 Ջերմախնայող կաթսա սև մետաղից - հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

13 7315 Շղթաներ սև մետաղից - հատ 7 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

14 7306 Խողովակներ սև մետաղից,

<Ք168mm - կգ 220000 Հոլանդիա, Գերմանիա, Ուկրաինա,ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, Ուկրաինա,ՌԴ 2011/VI 2013/X

15 7306 3080 Խողովակներ սև մետաղից, Ք168mm<Ք406mm - կգ 23000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

16 7305 3900 խողովակներ սև մետաղից,

Ք >406mm - կգ 23000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

17 7307 սև մետաղից միացումներ – խողովակների ֆիտինգներ - կգ 13000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

18 4009 3100 Ռետինե միացման խողովակներ, առանց ֆիտինգների - կգ 1050 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

19 7326 Սև մետաղից արտադրանք` լրակազմով - կգ 11000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

20 7308 90 Ժելոբ՝ սև մետաղների թիթեղից - կգ 9200 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

21 8481 Սովորական և պնևմատիկ փականներ - հատ 110 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

22 8413 Պոմպեր հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ - հատ 55 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

23 7019 Ջերմամեկուսիչ ներդիր

Ապակյա մանրաթել և դրանից արտադրանք - կգ 7000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

24 7308 Մետաղական կոնստրուկցիաներ, արտադրանք սև մետաղից և ալյումինից - կգ 105000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

25 8484 Շերթավոր մետաղից ներդիրներ և մեկուսիչներ - կգ 7000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

26 7318 Պտուտակներ - կգ 11000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

27 8424 CO2-օդամղիչ` լրակազմով - հատ 3 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

28 9026 Գազանալիզտորներ` լրակազմով - հատ 7 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

29 8515 Զոդման սարքավորումներ` լրակազմով - հատ 7 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

30 8430 Մեքենաներ և մեխանիզմներ տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ` լրակազմով - հատ 3 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

31 8408 Ներքին այրման շարժիչ հատ 1 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

32 8424 Ոռոգման համակարգ՝ լրակազմով - հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

33 8424 9000 Ոռոգման համակարգի մասեր՝ լրակազմով - հատ 9 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

34 8471 3000 Համակարգիչներ պորտատիվ ՝ լրակազմով - հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

35 8473 30 Համակարգչային աքսեսուարներ՝ լրակազմով - հատ 3 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

36 9032 Ավտոմատ կառավարման և կարգավորման սարքեր և սարքավորումներ՝ լրակազմով - հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

37 4901 Տպագիր նյութեր - կգ 11 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

38 9027 Թթվաչափ (Pհ չափիչ) ՝ լրակազմով - հատ 7 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

39 8542 Էլեկտրոնային ինտեգրալային սխեմաներ - հատ 7 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

40 8421 Գազերի և ջրի զտիչներ՝ լրակազմով - հատ 7 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

41 3920

3921 Պլաստմասսայե ժապավեններ - կգ 30150 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

42 4421 Փայտյա իրեր կգ 55 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

43 8544 Մալուխներ - կգ 26500 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

44 3926 Պլաստմասսայե դետալներ, սնուցող պոլիմերային ասեղիկներ - կգ 300 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

45 7315 Շղթա

Շղթաներ սև մետաղից - հատ 9 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

46 8539 Լրացուցիչ լուսավորման լամպեր՝ լրակազմով - հատ 4400 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

47 8536 61 Լամպի բնիկներ (патроны) - հատ 4400 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

48 3506 Սոսնձանյութեր - կգ 4600 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

49 8471 Համակարգիչներ - հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

50 3917 Պլաստիկ խողովակներ` իրենց միացումներով - կգ 105000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

51 7608, 7609 Ալյումինե խողովակներ` իրենց միացումներով - կգ 7000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

52 8428 Ամբարձիչ մեքենա և հարմարանքներ՝ լրակազմով - հատ 2 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

53 3925 Պլաստմասսայե շինարարական դետալներ, ռեզերվուարներ - կգ 42000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

54 8504 Էլեկտրական տրանսֆորմատորներ՝ լրակազմով - հատ 9 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

55 8537 Բաշխիչ վահանակներ և այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար՝ լրակազմով - հատ 9 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

56 8483 Փոխհաղորդիչ լիսեռներ - հատ 3 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

57 8414 Պոմպեր օդային կամ վակումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների - հատ 21 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

58 8481 Ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաներ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար` ներառյալ ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրներ - հատ 21 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

59 8701 Ամբարձիչով տրակտոր՝ լրակազմով - հատ 1 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

60 4008, 4016 Ռետինե դետալներ 10% - միայն 4016 91000` հատակի ծածկոցներ և գորգիկներ, վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից - կգ 3700 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

61 5407 Սինթետիկ կտոր - մ.ք. 30000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

62 5607 Պարաններ - կգ 520 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

63 5903 Տեքստիլ նյութեր - մ.ք. 30000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

64 6005 Գործվածքներ - կգ 27500 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

65 6806 Հանքային նյութեր - կգ 27500 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

66 7209, 7212 Թիթեղ - կգ 37000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

67 7216 Անկյունակներ - կգ 6500 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

68 7419 Պղնձե դետալներ - կգ 850 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

69 7606 Ալյումինե թիթեղներ - կգ 110 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

70 7607 Ալյումինե թաղանթ - կգ 27500 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

71 8201 Գործիքներ - հատ 16 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

72 8427 Ամբարձիչ - հատ 1 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

73 9603 Խոզանակներ - հատ 42 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

74 8418 Սառնարանային սարքավորումներ` լրակազմով - հատ 7 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 2011/VI 2013/X

75 8424 81990 Օդի խոնավացման սարքավորում՝ լրակազմով - հատ 4 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 6875000 2011/VI 2013/X

76 8421 21000 Ջրի մաքրման սարքավորում՝ լրակազմով - հատ 4 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 1250000 2011/VI 2013/X

77 8421 39 Գազերի մաքրման սարքավորում՝ լրակազմով - հատ 4 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 520833 2011/VI 2013/X

78 8422 Փաթեթավորող սարքավորում` լրակազմով - հատ 1 Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ 41250000 2011/VI 2013/X

79 8433 Տեսակավորող սարքավորում` լրակազմով - հատ 1 Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ 46750000 2011/VI 2013/X

80. 7322 Ռադիատոր` կենտրոնական ջեռուցման, ոչ էլեկտրական և դրանց մասեր՝ սև մետաղից - կգ 21500 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

81. 5906 Ռետինացված մանածագործական նյութեր - կգ 15000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 677300000 2011/VI 2013/X

82. 7318 Պտուտակ, հեղյուսներ, մանեկ, գամ և նման իրեր՝ սև մետաղից - կգ 2000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

83. 7211 Հարթ գլանվածք՝ երկաթից կամ պողպատից, 600 մմ լայնությունից պակաս - կգ 8150 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

84. 4009 Խողովակ, ճկափող, ճկախողովակ՝ վուլկանացված ռետինից - կգ 20800 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

85. 7411 Խողովակ և փողակ՝ պղնձե - կգ 3000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

86. 7216 Անկյունակ, ձևավոր և հատուկ տրամատ՝ երկաթից կամ պողպատից - կգ 13000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

87. 6307 Այլ տեքստիլ արտադրանք - կգ 5000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

88. 7412 Կցամասեր՝ պղնձե խողովակի կամ փողակի համար - կգ 800 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

89. 9025 Խտաչափ, ջերմաչափ, հրաչափ, բարոմետր, խոնավաչափ - հատ 300 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

90. 3214 Ապակու և այգեգործական, շինարարական, ներկարարական մածիկներ, խտացնող բաղադրանյութեր - կգ 10000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

91. 3506 Պատրաստի սոսինձ և ալգեզիվ - կգ 3000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

92. 3923 Պլաստմասսայից իրեր՝ ապրանքների փաթեթավորման, տեղափոխման և խցանման համար - կգ 5000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

93. 5911 Մանածագործական նյութեր և իրեր՝ տեխնիկական նպատակների համար - կգ 7000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

94. 8421 Ցենտրիֆուգա, կենտրոնախույս չորանոց, զտիչ սարք՝ հեղուկի կամ գազի համար - հատ 15 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

95. 7303 Ձուլաչուգունից խողովակ, փողակ և տրամատ՝ սնամեջ - կգ 8000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

96. 5212 Գործվածքներ՝ բամբակե, այլ - մ2 1000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

97. 3403 Քսանյութեր և միջոցներ, մանածագործական նյութեր՝ կաշվի, մորթու մշակման համար - կգ 5000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

98. 3919 Սալիկ, թերթ, թաղանթ, նրբաթիթեղ, ժապավեն, շերտեր՝ պլաստմասսայից - կգ 18000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

99. 3917 Խողովակ, փողակ, ճկախողովակ, կցամասեր՝ պլաստմասսայից - կգ 10000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

100. 8483 Լիսեռ, առանցքակալ՝ ատամնավոր, փոխանցման տուփ, թափանիվ, փոկանիվ, օղագոտի - հատ 13 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

101. 8501 Շարժիչներ և գեներատորներ՝ էլեկտրական - հատ 3 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

102. 7217 Մետաղալար՝ երկաթից կամ պողպատից - կգ 11000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

103. 7214 Ձողեր՝ երկաթից կամ պողպատից - կգ 14000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

104. 5607 Թոկեր, պարաններ, ճոպաններ և կառաններ - կգ 7000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

105. 8465 Հաստոց՝ փայտի, խցանի, ոսկորի, էբոնիտի, պինդ պլաստմասսայի կամ նման պինդ նյութերի մշակման համար - հատ 4 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

106. 7317 Մեխ, ամրակ, բռնակ և նման իրեր՝ սև մետաղից - կգ 2080 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

107. 4006 Այլ ձևեր և արտադրանք՝ չվուլկանիզացված ռետինից - կգ 2200 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

108. 7223 Մետաղալար՝ կոռոզիակայուն պողպատից - կգ 4050 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

109. 8204 Ձեռքի մանեկային դարձակներ, փոխովի գլխիկ՝ դարձակի - կգ 50 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

110. 7604 Ձող և տրամատ՝ ալյումինե - կգ 2800 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

111. 7304 Խողովակ, փողակ և տրամատ՝ սնամեջ, անկար՝ սև մետաղից - կգ 8100 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

112. 7325 Արտադրանք՝ ձուլածո այլ` սև մետաղից - կգ 6750 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

113. 7301 Կոնստրուկցիաներ՝ սև մետաղից, անկյունակ, հատուկ տրամատ՝ եռակցված - կգ 7050 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

114. 3208 Ներկեր և լաքեր - կգ 4050 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

115. 1515 Բուսական և կենդանական ծագման յուղեր և ճարպեր - կգ 3300 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

116. 3805 Սկիպիդար և այլ յուղեր - կգ 1050 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան 2011/VI 2013/X

117. 8419 Մեքենա՝ արդյունաբերական կամ լաբորատոր նյութի մշակման համար, և ջրատաքացուցիչներ - հատ 12 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

118. 9026 Սարքեր՝ հեղուկի կամ գազի ծախսման, մակարդակի կամ այլ փոփոխական բնութագրի չափման համար - հատ 25 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

119. 8535 Սարքեր՝ էլ. կոմուտացիայի կամ շղթայի պաշտպ. կամ միացնելու էլ. շղթային կամ շղթայի մեջ` 1000 Վ ավելի - հատ 35 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

120. 8538 Մասեր՝ 8535, 8536 կամ 8537 դիրքերի սարքավորումների համար - կգ 1500 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

121. 7309 Ամբար, ցիստեռն, բաք և նման տարողություն` 300 լ ավելի, սև մետաղից - կգ 20000 Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

122. 8516 Էլ. ջեռուցիչ, էլեկտրասարք` տարածքի և բնահողի տաքացման, այլ կենցաղային էլեկտրատաքացնող սարքեր - հատ 24 Հոլանդիա,

Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա Հոլանդիա,

Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա 2011/VI 2013/X

123. 060240 Վարդերի սածիլներ - հատ 200000 Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ 250000000 2011/X 2013/X

Ընդամենը 2,890,270,833

(Հավելվածը փոփ., լրաց. 15.09.11 N 1334-Ա, 17.11.11 N 1600-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

հունիսի 23-ի N 868-Ա որոշման

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

«ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երևան ____ ______________ 2011 թ.

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս տնօրեն Մարկոս Ղարիբյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 868 -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կառուցել ներդրումային ծրագրով նախատեսված` վարդերի աճեցման համար համապատասխան ջերմոցային տնտեսություն.

2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 27 նոր աշխատատեղ` ապահովելով վերջիններին մոտ 100 հազ. դրամ միջին աշխատավարձով.

2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

3.4. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.5. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.6. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.7. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.8. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.9. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

4. Կողմերի պատասխանատվությունը

4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 868 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

5. Պայմանագրի գործողության ժամկետը

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

7. Եզրափակիչ դրույթներ

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 (երկու) օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԲԸ

Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5

Հասցեն` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գողթ

___________Տիգրան Դավթյան ___________Մարկոս Ղարիբյան

Կ.Տ. Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։