Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1050-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11311494

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 հոկտեմբերի 2011 թ.

ք. Երևան N 1250-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1050-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգն առավել արդյունավետ դարձնելու և քննությունների ընթացքը կանոնակարգելու նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1050-Ն հրամանում՝

1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Քննություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բացառությամբ սույն կարգի 73-րդ կետով նախատեսված դեպքի:»,

2) 69-րդ և 70-րդ կետերում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանին`

ստանձնել հրամանի կատարման վերահսկողությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։