Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 247-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 սեպտեմբերի 2011 թվականի թիվ 247-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ա/Ձ ՎԱՆՈՒՇ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ 166 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 43 արձանագրություն), ինչպես նաև Ա/Ձ Վանուշ Կոստանյան փոխանակման կետի 2011 թվականի սեպտեմբերի 1-ի միջնորդագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Վանուշ Կոստանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 166 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ա/Ձ Վանուշ Կոստանյանին առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) բնակության վայր (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արցախի 6 շենք, բն. 40) ուղարկելու օրվան հաջորդող օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

2011 թ. սեպտեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։