Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 265-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 265-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 746/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 45 արձանագրություն) և «Գարի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Բագրատունյաց 8 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 746/1 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2011 թվականի օգոստոսի 8-ի, սեպտեմբերի 9-ի և սեպտեմբերի 30-ի դիմումները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Գարի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 746/1 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Գարի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցե՝ ք. Երևան, Բագրատունյաց 8) հանձնելու պահից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2011 թ. հոկտեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։