ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2011 թվականի N 1121-Ա
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի ««Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշմանը համապատասխան`
Հաստատել ««Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի ՀՕ-263-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
նոյեմբերի 25-ի N 1121-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Իրավական
ակտը
ներկայաց-նելու ժամկետը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար
պատասխանատու պետական կառավարման մարմինը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման
աղբյուրը
1. ««ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի ««Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու կարգի մասին» N1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ
կառավարության որոշման նախագիծ 2012 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ բնապահ-պանության նախարարություն լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
2. ««ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի ««ՀՀ գյուղատնտեսական
և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1380-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2012 թ.
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ բնապահ-պանության նախարարություն լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան