Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-04-03-ից մինչև 2001-05-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-05-08Բացել ARLIS-ում

040.0209.03.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 ապրիլի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

3 ապրիլի 1999 թվականի N 209

քաղ. Երևան

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

«Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4, 5 և 9 հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու կարգը (կցվում է):

2. Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի սեփականության իրավունքով օտարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազորված մարմին ճանաչել համապատասխան մարզպետին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի սեփականության իրավունքով օտարման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:

3. Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` գյուղական համայնքների կողմից սահմանված կարգով ներկայացված նախահաշիվների հիման վրա:

4. Սույն որոշման կիրառման հետ կապված անհրաժեշտ նորմատիվ ակտերն ընդունում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` իրենց իրավասության սահմաններում:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի կարգի մասին» N 57 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 3-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

ապրիլի 3-ի N 209 որոշմամբ

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու

1. Սույն կարգով սահմանվում է գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերը (այսուհետև` պահուստային ֆոնդի հողեր) սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու կարգը:

2. Պահուստային ֆոնդի հողերի անհատույց տրամադրվող հողատարածությունների համամասնությունները` ըստ գյուղական համայնքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Օտարվող պահուստային ֆոնդի հողերը որոշվում են գյուղական համայնքների հողերի օգտագործման սխեմաների և բնակավայրերի քաղաքաշինական գլխավոր հատակագծերի կամ մանրամասն հատակագծման նախագծերի հիման վրա Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո:

Պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրում է գյուղական համայնքի ղեկավարը:

3. Գյուղական համայնքի ղեկավարը պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ իրազեկ է պահում բնակչությանը` մամուլով, զանգվածային լրատվության և այլ միջոցներով:

4. Քաղաքացիներից հայտերն ընդունվում են պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր հայտ քննարկվում է սույն կետի պահանջներին համապատասխան (հայտի ձևը կցվում է):

Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար սեփականության իրավունքով անհատույց տրամադրվող հողամասի չափը որոշվում է տվյալ գյուղական համայնքում սեփականաշնորհված հողաբաժնի չափից ոչ ավելի, ընտանիք (ծուխ)-անդամ (շունչ) հարաբերությամբ` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայտերի ամփոփման արդյունքների հիման վրա և մեկ հողաբաժնի համար ընդունված չափով ճշտվում են պահանջվող հողամասերն ըստ նպատակային օգտագործման`

ա) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար.

բ) որպես տնամերձ:

Վերջնական ամփոփման արդյունքները համաձայնեցվում են գյուղական համայնքի ավագանու հետ և ներկայացվում մարզպետին:

5. Պահուստային ֆոնդի հողերը գյուղական համայնքներում բնակվող` զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքի նախկինում հողի սեփականաշնորհումից չօգտված անդամներին սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են առաջնահերթ, իսկ մյուս քաղաքացիներին` վիճակահանությամբ:

6. Վիճակահանության արդյունքների հիման վրա կազմվում են համապատասխան արձանագրություններ (NN 1 և 2 ձևերը կցվում են), որոնցում նշվում են վիճակահանությամբ քաղաքացիների ձեռք բերած հողամասերի (չափի ու արժեքի, հողատեսքի, նպատակային նշանակության, օգտագործման նպատակի, հողօգտագործման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների, ներառյալ օգտակալության (սերվիտուտ) առկայությունը) վերաբերյալ տեղեկությունները:

Արձանագրություններն ստորագրում է գյուղական համայնքի ղեկավարը:

7. Նշված արձանագրությունների հիման վրա կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, իսկ հողի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Ձև

Հայաստանի Հանրապետության

____________ մարզի _________

համայնքի ղեկավար (համայնքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը)

Հ Ա Յ Տ

պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրման

(հայտը ներկայացնող քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի անունը,

հայրանունը, ազգանունը, հասցեն)

Ծանոթանալով 1999 թ. ____ __ -ին գյուղական համայնքի ղեկավարի` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ հայտարարությանը` խնդրում եմ իմ ___ շնչից բաղկացած ընտանիքին սեփականության իրավունքով տրամադրել համապատասխան չափի հողատարածություն, ներառյալ տնամերձ հողամասը (եթե դրա անհրաժեշտությունը կա, ընդգծել):

Հայտնում եմ, որ ես և իմ ընտանիքի անդամները նախկինում չենք օգտվել հողի սեփականաշնորհումից:

Դիմող ____________________________________________________

(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

Անձնագիր__________________________________________________

(համարը, երբ և ում կողմից է տրված)

Հայտն ընդունված է 1999 թ. ___ __-ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի ____ համարով:

Ընդունող __________________________________________________

(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

(կտրման գիծ)

Հայտն ընդունված է 1999 թ. ___ __-ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի _____ համարով:

Ընդունող __________________________________________________

(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

(կտրոնը հանձնվում է դիմողին):

Ձև 1

«Հաստատում եմ»

Համայնքի ղեկավար ________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

(ստորագրությունը)

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ___

հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու

___ ___________1999 թ.

1. Հողամասի չափը (հեկտար) ______________________________________

2. Հողատեսքերը ______________________________________________

3. Հողամասի օգտագործման նպատակը և գտնվելու վայրը ____________________

4. Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու

վերաբերյալ համապատասխան որոշման համարը և ամսաթիվը ____________________________ 5. Անհատույց տրամադրվող հողամասի համարը (ինդեքսը) ____________________

6. Վիճակահանության մասնակիցների թիվը _____________________________

7. Վիճակահանության տոմսի համարը _____________________________________________

8. Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իրավաբանական անձի անվանումը, հասցեն և հեռախոսահամարը _________________________

Վիճակահանության մասնակից ___________________________________________________

(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն)

Վիճակահանությունը կազմակերպող ______________________________________________

(համայնքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

Վիճակահանության մասնակիցներ` ________________________________________________

(Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):

Ձև 2

«Հաստատում եմ»

Համայնքի ղեկավար ________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

(ստորագրությունը)

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ___

հողամասԵՐը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու արդյունքների

___ _________1999 թ.

Վիճակահանության անցկացման ամսաթիվը ___ _______ 1999 թ.

Վիճակահանության վայրը ________________________________________

Վիճակահանությունն անցկացնող հանձնաժողովի կազմը ______________________________

Վիճակահանության ներկայացված հողամասերի թիվը և մակերեսը (հա)` ըստ

հողատեսքերի ____________________________________________________________________

Որոշեցին հաստատել վիճակահանության հետևյալ արդյունքները`

NN

ը/կ Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը Հաս-

ցեն Հողամասի Հողա-

մասի օգտա-

գործման նպատակը

հողա-

տեսքը մակերեսը (հա) այդ թվում`

տնամերձ

1 2 3 4 5 6 7

Վիճակահանությունն անցկացնող գյուղական համայնքի ղեկավար ______________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

Վիճակահանության մասնակիցներ _________________________________________________

Լրացվել է ___ _______1999 թ.

(Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։