ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2011 թվականի N 1642-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 446-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 446-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 17-ի N 1642-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 23-ի N 446-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Անտոնյան - ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում ՀՀ զինված
ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր
Մ. Իսախանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմաարդյունաբերական վարչության
պետ, գնդապետ
Դ. Աբրահամյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի
սպառազինության վարչության շտաբի
պետ, գնդապետ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
պաշտպանական քաղաքականության
վարչության միջազգային ռազմական
համագործակցության բաժնի ավագ
սպա, փոխգնդապետ
Է. Նանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
անվտանգության ծառայության աշխատող
Ս. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի սպառազինությունների
վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության պետ
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի սպառազինությունների
վերահսկման և միջազգային անվտանգության
վարչության ռազմաքաղաքական
համագործակցության բաժնի առաջին
քարտուղար, բաժնի վարիչի
պարտականությունները կատարող
Կ. Կրիտյան - ՀՀ ֆինանսների նախարարության
աշխատակազմի բյուջետային գործընթացի
կառավարման վարչության հատուկ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Սանոյան - ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի միջազգային իրավական
հարաբերությունների վարչության միջազգային
պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
Ա. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի Հայաստանի փրկարար
ծառայության նյութատեխնիկական ապահովման
վարչության պետ, փրկարարական ծառայության
գնդապետ
Կ. Մուրադյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետի տեղակալ
(համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի ռազմատնտեսական և
զորահավաքային ծրագրերի վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան