Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

12 ապրիլի 1999 թվականի N 216

քաղ. Երևան

«ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Հրանտ Շահինյանի անվան գիմնաստիկայի մանկապատանեկան հերթափոխի հանրապետական մարզադպրոցի կառավարման գործընթացը բարելավելու, պետական պատվերի տեղադրման սկզբունքով նրա ֆինանսատնտեսական գործունեությունը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հրանտ Շահինյանի անվան գիմնաստիկայի մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցը:

2. Ստեղծել «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` ստեղծել Հրանտ Շահինյանի անվան գիմնաստիկայի մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցի լուծարման հանձնաժողով և ձեռնարկել միջոցներ` լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 12-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։