ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2011 թվականի N 1643-Ն
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի, ՄՐԳԱՇԵՆԻ, ԶԱՌԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՏՈՒՐԻ, ԱՇՈՏԱՎԱՆԻ, ՉԱՓՆԻԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Գեղարքունիքի մարզի Արեգունու համայնքի ղեկավարի` 2011 թվականի դեկտեմբերի 25-ի, Կոտայքի մարզի Ֆանտանի համայնքի ղեկավարի` 2011 թվականի դեկտեմբերի 4-ի, Մրգաշենի, Զառի համայնքների ղեկավարների` 2011 թվականի դեկտեմբերի 25-ի, Շիրակի մարզի Անուշավանի համայնքի ավագանու անդամների` 2011 թվականի դեկտեմբերի 11-ի, Սյունիքի մարզի Վաղատուրի, Աշոտավանի, Չափնիի համայնքների ղեկավարների, Նժդեհի, Ալվանքի համայնքների ավագանիների անդամների` 2011 թվականի դեկտեմբերի 18-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4.359.570 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 23.150 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 17-ի N 1643-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
NN 23, 26, 27, 36, 37 ԵՎ 38 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի, ՄՐԳԱՇԵՆԻ, ԶԱՌԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՏՈՒՐԻ, ԱՇՈՏԱՎԱՆԻ, ՉԱՓՆԻԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 130000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 31500
ընդամենը 161500
6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
(6 x 161500) 969000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 17-ի N 1643-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի, ՄՐԳԱՇԵՆԻ, ԶԱՌԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՏՈՒՐԻ, ԱՇՈՏԱՎԱՆԻ, ՉԱՓՆԻԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 260000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի քարտուղարի 32500
3) հանձնաժողովի անդամների
(5 անդամ x 32500 դրամ) 162500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 67000
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
ընդամենը 336000
10 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(10 x 377375) 3360000
Այլ ծախսեր`
քվեաթերթիկների տպագրություն (5936 ընտրող + 5936 x 0.03) x
5 դրամ 30570
Ընդամենը 3390570
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 17-ի N 1643-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի, ՄՐԳԱՇԵՆԻ, ԶԱՌԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՏՈՒՐԻ, ԱՇՈՏԱՎԱՆԻ, ՉԱՓՆԻԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 5936 ընտրող x 3,9 դրամ) 23150
Ընդամենը 23150
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան