Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

______________________________________________________________________________________

1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-1257-12.10.2011-ՊԱ-010/0

Հեղինակ` Արթուր Աղաբեկյան

______________________________________________________________________________________

2. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Պ-1258-12.10.2011-ՊԱ-010/0

Հեղինակ` Արթուր Աղաբեկյան

______________________________________________________________________________________

3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Պ-1260-17.10.2011-ՊԻ-010/0

Հեղինակներ` Արա Բաբլոյան, Մկրտիչ Մինասյան

______________________________________________________________________________________

4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Պ-722-28.09.2009-ՊԻ-010/0

Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Հրայր Կարապետյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան

______________________________________________________________________________________

5. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին Պ-879-23.04.2010-ՊԻ-010/0

Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան

______________________________________________________________________________________

6. ա) «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-1247-27.09.2011-ՊԻ-010/0

Հեղինակ` Դավիթ Հարությունյան

______________________________________________________________________________________

բ) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-1247.1-27.09.2011-ՊԻ-010/0

Հեղինակ` Դավիթ Հարությունյան

______________________________________________________________________________________

7. Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին Կ-1259-13.10.2011-ՄԻ-010

Պ-422-09.01.2009-ՄԻ-010/0

Հեղինակներ` ՀՀ կառավարություն,

Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան

______________________________________________________________________________________

8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Պ-1263-01.11.2011-ՊԻ-010/0

Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

______________________________________________________________________________________

1. ա) «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1300-30.11.2011-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

______________________________________________________________________________________

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Կ-1300.1 -30.11.2011-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

______________________________________________________________________________________

2. ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության` ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման (մոնիթորինգի) վերաբերյալ» 1302-30.11.2011-

______________________________________________________________________________________

3. ՀՀ Ազգային ժողովի նախագահի ընտրություն

______________________________________________________________________________________

4. ՀՅԴ խմբակցության հարցապնդում

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահի

տեղակալ Ս. Նիկոյան

5 դեկտեմբերի 2011 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-302-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։