ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2011 թվականի N 1194-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ՝ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք Մաժիլիսի (խորհրդարանի) ընտրությունների դիտարկման նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2012 թվականի հունվարի 22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել դիտորդական առաքելություն` համաձայն հավելվածի:
2. Դիտորդական առաքելության՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 12-ի N 1194-Ա
որոշման
ԿԱԶՄ
ԱՍՏԱՆԱ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ
Ա. Հարությունյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապի
բաժնի վարիչ
Լ. Շաքարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
քարտուղարության երկրորդ քարտուղար
Է. Հարությունյան - «Երիտասարդ դեմոկրատների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան