Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ` ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-04-01-ից մինչև 2003-09-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-09-25Բացել ARLIS-ում

040.0235.19.04.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 ապրիլի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 1999 թվականի N 235

քաղ. Երևան

ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ` ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող ամենամսյա նպաստի չափը` 2300 դրամ.

բ) երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը` 5900 դրամ.

գ) գործազրկության բազային նպաստի չափը` 3900 դրամ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշման 3-րդ կետի «ե» ենթակետը, 1997 թվականի մարտի 10-ի «Գործազրկության բազային նպաստի չափը սահմանելու մասին» N 30 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերի մասին» N 602 որոշման 6-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։