Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011524

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հոկտեմբերի 2011 թ. N 12-Ն

ք. Երևան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

16 նոյեմբերի 2011 թ. N 935-Ն

ք. Երևան

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,

Հրամայում ենք՝

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`

սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ էկոնոմիկայի

ՆԱԽԱՐԱՐ

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

18 հոկտեմբերի 2011 թ.

թիվ 12-Ն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

16 նոյեմբերի 2011 թ.

թիվ 935-Ն

համատեղ հրամանով

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

1. Սցենար 1) Ճառագայթահարման աղբյուր հանդիսացող բժշկական սարքավորումների ստուգաչափում-ատեստավորում (այսուհետ` Ստուգաչափում)

2. Ձեռնարկվող միջոցառումներ 1) Ճառագայթահարման աղբյուր ստուգող և ճառագայթային աղբյուր

հանդիսացող սարքերի ստուգաչափում` «Չափումների

միասնականության ապահովման մասին» Հայաստանի

Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով։

3. Անհրաժեշտ պարագաներ 1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Չափագիտության ինստիտուտ) անհրաժեշտ պարագաներ.

ա. ալֆա, բետտա, գամմա և ռենտգեն ճառագայթումը ստուգելու համար սարքերի ստուգաչափման համար նախատեսված պարագաները` էտալոնները,

բ. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված փաստաթղթեր (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ)։

4. Մասնակիցներ 1) Չափագիտության ինստիտուտի աշխատակիցներ:

2) Չափման ենթակա սարքավորումը տնօրինող կամ պատասխանատու:

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) մասնագետներ:

5. Անհրաժեշտ պատրաստություններ 1) Չափագիտության ինստիտուտը պատրաստում է սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված բոլոր նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն)։

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Չափագիտության ինստիտուտը պատրաստում են գրությունները:

6. Սարքերի ստուգաչափման քայլ առ քայլ նկարագրություն 1) Սարքավորումների ստուգաչափումն իրականացվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով։

2) Սարքը տնօրինողը ներկայացնում է ստուգաչափման հայտ Չափագիտության ինստիտուտ։

3) Չափագիտության ինստիտուտոում հայտը մակագրվում է համապատասխան բաժին։

4) Չափագիտության ինստիտուտի մասնագետները, սահմանված կարգով, անցկացնում են ստուգաչափում` համաձայն համապատասխան նորմատիվ փաստաթղթերի (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն)։

5) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափումն անցկացնելուց հետո, սահմանված կարգով, տալիս է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ եզրակացություն։

6) Ստուգաչափման արդյունքների դրական եզրակացության դեպքում (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) Չափագիտության ինստիտուտի կողմից տրվում է ստուգաչափման մասին վկայական:

7) Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր` չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին:

8) Տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքում ոչ սարքին կամ ստուգաչափման չենթարկված սարքերի հայտնաբերման ժամանակ՝ սարքը տնօրինողին առաջարկվում է վերջիններս ներկայացնել ստուգաչափման։

9) Տեսչության կողմից վերոնշյալ սարքերի վերաբերյալ ներկայացվում է գրություն Չափագիտության ինստիտուտ։

10) Չափագիտության ինստիտուտը իրականացնում է վերոնշյալ սարքերի ստուգաչափումը:

11) Յուրաքանչյուր ստուգաչափված սարքին, ըստ տեսակի, տրվում են՝ վկայական, վկայագիր, ծանուցագիր, դրոշմակնիք։

12) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափման արդյունքների վերաբերյալ գրությամբ տեղեկացնում է Տեսչությանը:

7. Առանցքային գաղափարներ 1) Բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատանքային գործընթացի կազմակերպումը ստուգաչափված սարքավորումների օգտագործմամբ կնվազեցնի ճառագայթային վտանգի ռիսկը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։