ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1206-Ա
Լ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Պետական գործիչ Լյուդվիգ Ղարիբջանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Լ. Ղարիբջանյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 15-ի N 1206-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի
առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին
տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
(համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ
Գ. Ղարիբջանյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
(համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
(համաձայնությամբ)
Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի ղեկավար
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական
ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
(համաձայնությամբ)
Մ. Մուրադյան - Երևանի պատվավոր քաղաքացի (համաձայնությամբ)
Տ. Լիլոյան - «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության
թղթակից, լրագրող (համաձայնությամբ)
Ա. Ղարիբջանյան - Լ. Ղարիբջանյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան