Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասությունների շրջանակներում, կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.

1. տեղեկատվության, պարբերական հրատարակությունների, մեթոդական և գիտատեխնիկական գրականության, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների, տեսա- և լուսանկարչական նյութերի փոխանակում,

2. համատեղ աշխատանքային խորհրդակցությունների, սեմինարների, խորհրդաժողովների, ուսումնական դասընթացների, մարզումների, վարժանքների, գիտահետազոտական նախագծերի և այլ միջոցառումների պլանավորում, մշակում և անցկացում,

3. մասնագետների պատրաստման կազմակերպում Կողմերի կրթական հաստատություններում, փորձնակների, դասախոսների, գիտնականների, մասնագետների և այլ ներկայացուցիչների փոխանակում,

4. տեխնիկական, սոցիալական և մարդասիրական համագործակցության համատեղ նախագծերի մշակում և իրականացում,

5. անհրաժեշտության դեպքում երրորդ կողմ հանդիսացող երկրներին բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն ուղղված համատեղ օգնության ցուցաբերում,

6. համագործակցություն Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և Սպիտակի երկրաշարժի հետևանքների հաղթահարման ուղղությամբ,

7. Կողմերի իրավասությունների շրջանակներում այլ գործունեության իրականացում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։