Հոդված 7
Հոդված 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված և սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից, կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը հերթական հնգամյա ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մինսկ քաղաքում 2011 թվականի մայիսի 18-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանության շուրջ ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. սեպտեմբերի 2-ին