Հոդված 6
Հոդված 6
Երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության և կապերի զարգացման նպատակով Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես աջակցեն.
ա) երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը,
բ) երիտասարդության հարցերի վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակմանը,
գ) Պայմանավորվող կողմերի պետությունների սպորտային կազմակերպությունների միջև համագործակցությանը,
դ) Պայմանավորվող կողմերի պետությունների մարզիկների մասնակցությանը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում կազմակերպվող սպորտային միջոցառումներին,
ե) երիտասարդության և սպորտի բնագավառներում Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինների կողմից` Պայմանավորվող կողմերի ներքին օրենքներին և կանոնակարգերին համապատասխան որոշված ցանկացած այլ գործունեության: