Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 ապրիլի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 1999 թվականի N 258

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետությունում իրականացված զանգվածային բռնագաղթի 50-ամյա տարելիցի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բռնադատվածների հիշատակի օրը նշել հունիսի 14-ին:

2. Հայաստանի Հանրապետությունում իրականացված զանգվածային բռնագաղթի 50-ամյակը պատշաճ մակարդակով նշելու համար ստեղծել միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Չալդրանյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հ. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ

Կ. Արեյան - երևանի քաղաքապետի տեղակալ

Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար

Ա. Ադիբեկյան - պրոֆեսոր

Յու. Խոջամիրյան - Ճարտարագիտական ակադեմիայի պրեզիդենտ

Ռ. Գրիգորյան - «Հուշամատյան» ընկերության վարչության նախագահ

Գ. Մարյանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու, սոցիալական հարցերի վարչության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)

3. Հանձնաժողովին`

ա) հաստատել զանգվածային բռնագաղթի 50-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ծրագիրը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։