Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1762-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 5 հավելվածում`

ա. 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) «Դ» ենթախումբ` հիմնականում կարիք ունի սոցիալ-հոգեբանական օգնության»,

բ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.»,

գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության»,

դ. 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության»,

ե. 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության»,

զ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով և ըստ անհրաժեշտության»,

է. 8-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության»,

ը. 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է կանխարգելման նպատակով բժշկի այցելություն, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով ըստ անհրաժեշտության»,

թ) 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, սոցիալական աշխատողի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության».

2) որոշման N 8 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2007 թվականի

մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

« NN

ը/կ Պաշտոնի անվանումը Հաստիքային միավորը Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի

1. Սոցիալական աշխատող 1 յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով

2. Հոգեբան 1 յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով

3. Իրավախորհրդատու 1 յուրաքանչյուր 700 հաճախորդի հաշվարկով

4. Բժիշկ 1 յուրաքանչյուր 150 հաճախորդի հաշվարկով

5. Բուժքույր 1 յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով

6. Սոցիալական սպասարկող 1 յուրաքանչյուր 15 հաճախորդի հաշվարկով

7. Խմբավար 1 յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով կամ մեկ աշխատախմբի հաշվարկով

».

3) որոշման N 9 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված N 9

ՀՀ կառավարության 2007 թվականի

մայիսի 31-ի N 730-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

« NN

ը/կ Պաշտոնի անվանումը Հաստիքային միավորը Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի

1. Սոցիալական աշխատող 1 յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

2. Հոգեբան 1 յուրաքանչյուր 100 հաճախորդի հաշվարկով

3. Բժիշկ (թերապևտ) 1 յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով

4. Բուժքույր 1 յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

5. Խմբավար 1 յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

6. Էրգոթերապևտ կամ արտթերապևտ 1 յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. դեկտեմբերի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։