Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611531

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

2 դեկտեմբերի 2011 թ.

ք. Երևան N 741-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշները`

1) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Արտաշատ/Artashat II դ. մ.թ.ա./II c. B.C. Հայաստանի մայրաքաղաքներ/Capitals of Armenia» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Նոր Տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Արտաշատ/Artashat II դ. մ.թ.ա./II c. B.C. Հայաստանի մայրաքաղաքներ/Capitals of Armenia» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Նոր Տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 50 000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 741-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 741-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։