«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60311550
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
15 նոյեմբերի 2011 թ. թիվ 08-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հունվարի 25-ի ««Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2011 թ. նոյեմբերի 15-ի
թիվ 08-Ն որոշման
ՁԵՎ 6-Ֆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ,
ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 թ. __________________ եռամսյակի վերջի դրությամբ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`
1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունները I, II և III եռամսյակների համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, IV եռամսյակի համար` ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:
Ով է ներկայացնում _____________________________________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________
________________________________________________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________ I__I__I__I__I
(փոստային դասիչ)
Մարզը _________________________ Համայնքը ____________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համար I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
6-Ֆ
(եռամսյակային)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
15 նոյեմբերի 2011թ.
թիվ 08 -Ն որոշմամբ
Չլրացնել
ՏԳՏՀԴ I__I__I__I__I__I
Մարզը I__I__I
Համայնքը I__I__I__I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
1. Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ
հազար դրամ (ամբողջ թվերով)
Ցուցանիշների անվանումը Տողի ծածկա- գիրը Տարվա
սկզբի մնացորդը որից` Հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդը որից`
ժամկետանց ժամկետանց
Ա Բ 1 2 3 4
Դեբիտորական պարտքեր, ընդամենը (տող110+տող120+տող130+տող140) 100
Ընդամենը դեբիտորական պարտքերից`
պարտքեր վաճառքների գծով 110
- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներ 111
տրված ընթացիկ կանխավճարներ 120
- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներ 121
պարտքեր բյուջեի գծով 130
այլ դեբիտորական պարտքեր 140
- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներ 141
Կրեդիտորական պարտքեր, ընդամենը
(տող210+տող220+տող230+տող240+տող250) 200
Ընդամենը կրեդիտորական պարտքերից`
պարտքեր գնումների գծով 210
- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին 211
ստացված ընթացիկ կանխավճարներ 220
- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին 221
պարտքեր բյուջեին 230
պարտքեր աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով 240
այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը) 250
- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին 251
Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը 300
- որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին 301
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով) 400 X X X
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով) 500 X X X
2. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների
հազար դրամ (ամբողջ թվերով)
Անվանումը Տողի
ծածկա-գիրը Դեբիտորական պարտքեր որից` Կրեդիտորական պարտքեր որից`
ժամկետանց ժամկետանց
Ա Բ 1 2 3 4
Ընդամենը (տող700+տող800+տող900+ ող1000) 600 =տող100 (սյուն3) =տող100 (սյուն4) =տող200 (սյուն3) =տող200 (սյուն4)
այդ թվում`
Հայաստան 700
ԱՊՀ երկրներ, ընդամենը 800
այդ թվում`
Ադրբեջան 801
Բելառուս 802
Ղազախստան 803
Ղըրղըզստան 804
Մոլդովա 805
Ռուսաստանի Դաշնություն 806
Տաջիկստան 807
Թուրքմենիա 808
Ուզբեկստան 809
Ուկրաինա 810
ԵՄ երկրներ 900
որից`
Ավստրիա 901
Բելգիա 902
Ֆրանսիա 903
Ֆինլանդիա 904
Գերմանիա 905
Նիդեռլանդներ 906
Իռլանդիա 907
Միացյալ Թագավորություն 908
Իտալիա 909
Հունաստան 910
Շվեդիա 911
Դանիա 912
Լյուքսեմբուրգ 913
Իսպանիա 914
Բուլղարիա 915
Ռումինիա 916
Լատվիա 917
Լիտվա 918
Էստոնիա 919
Այլ երկրներ 1000
որից`
Իրան 1001
Իսրայել 1002
Թուրքիա 1003
Միացյալ Արաբական
Էմիրություններ 1004
ԱՄՆ 1005
Չինաստան 1006
Ճապոնիա 1007
Շվեյցարիա 1008
Վրաստան 1009
Կազմակերպության ղեկավար _____________________________
անուն, ազգանուն ___________________________
ստորագրություն
Կատարող`
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ______________________
պաշտոնը _____________________
անուն, ազգանուն _________________
ստորագրություն
Հեռախոս` ______________________ էլ. փոստ` _____________________ «_____» ________________ 20 թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2011 թվականի նոյեմբերի 15-ի
թիվ 08-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» (ձև թիվ 6-Ֆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
3. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:
4. Հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
5. Կազմակերպությունները հաշվետվությունները կազմում են եռամսյակային պարբերականությամբ: Հաշվետվությունում լրացվում են հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ մնացորդները:
6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող այլ առանձնահատկություններ սահմանված չեն:
7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից`
1) «Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ»,
2) «Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների»:
III. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9. Հաշվետվության «Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ» բաժինն ամփոփում է առևտրային կազմակերպությունների, տնտեսության մյուս հատվածների ու արտաքին աշխարհի միջև բոլոր տեսակի հաշվարկների մասին տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում են հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 3) մնացորդները, որոնցից պետք է առանձնացնել ժամկետանց պարտքերի մնացորդները (սյունակ 2 և սյունակ 4):
10. «Դեբիտորական պարտքեր, ընդամենը» տողում (100) և «Կրեդիտորական պարտքեր, ընդամենը» տողում (200) ցույց են տրվում կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի` հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 3) մնացորդները:
11. Ընդամենը դեբիտորական պարտքերից`
1) «Պարտքեր վաճառքների գծով» տողում (110) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների վաճառքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների, ինչպես նաև այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով առաջացած դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (վաճառքների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):
2) «Տրված ընթացիկ կանխավճարներ» տողում (120) ցույց են տրվում ընթացիկ ակտիվների ձեռքբերման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար տրված կանխավճարների գումարները (224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվի մնացորդը):
3) «Դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» տողում (130) ցույց են տրվում բյուջե ավելի վճարված (փոխհատուցման ենթակա) գումարները (225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի մնացորդը):
4) «Այլ դեբիտորական պարտքեր» տողում (140) ցույց է տրվում գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, սկզբնական արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի դիմաց ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման, այլ եկամուտների, աշխատավարձի վճարման, աշխատակիցների հետ այլ գործառնությունների, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվների մնացորդների հանրագումարի և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը):
5) Առանձին տողերով (111, 121 և 141) ցույց են տրվում նաև ՀՀ ոչ ռեզիդենտների գծով դեբիտորական պարտքերի համապատասխան մնացորդները: Ընդ որում, սույն հրահանգի իմաստով կառուցվածքային միավորը համարվում է տվյալ տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե դրա տնտեսական շահերի հիմնական շրջանը (կենտրոնը) այդ երկրի տնտեսական տարածքում է: Ընդ որում, տվյալ երկրում տնտեսական շահեր ունենալը նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսական տարածքում գոյություն ունի որոշակի տեղավորման վայր, կացարան, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն կամ այլ տարածք, որտեղ կամ որտեղից տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է և հետագայում էլ մտադրություն ունի իրականացնել որոշակի ծավալի տնտեսական գործունեություն և գործառնություններ այլ սուբյեկտների հետ` անորոշ ժամանակով կամ որոշակի երկար ժամանակահատվածում (սովորաբար 1 տարի կամ ավելի): Տնային տնտեսությունը համարվում է որևէ երկրի ռեզիդենտ, եթե վերջինիս տնտեսական տարածքում տնային տնտեսության անդամներն ունեն կամ մտադիր են ունենալ բնակության վայր, որը հանդիսանում է տնային տնտեսությունների անդամների հիմնական բնակության վայրը: Երկրի տարածքում 1 տարի և ավելի ներկայությունը կամ դրա մտադրությունը բավարար պայման է բնակավայրը հիմնական համարելու համար: Եթե տնային տնտեսության անդամը բացակայում է մեկ տարուց ավելի, ապա նա դադարում է այդ տնային տնտեսության անդամը լինելուց, հետևաբար դառնում է այլ երկրի ռեզիդենտ:
12. Ընդամենը կրեդիտորական պարտքերից`
1) «Պարտքեր գնումների գծով» տողում (210) ցույց է տրվում հումքի, նյութերի, ապրանքների գնումների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի մնացորդը):
2) «Ստացված ընթացիկ կանխավճարներ» տողում (220) ցույց է տրվում գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների գումարը (523 «Ստացված կանխավճարներ» հաշվի մնացորդը):
3) «Պարտքեր բյուջեին» տողում (230) ցույց է տրվում բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի մնացորդը):
4) «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (240) ցույց է տրվում կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի մնացորդը):
5) «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)» տողում (250) ցույց են տրվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվի մնացորդը), մասնակիցների (հիմնադիրների) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի մնացորդը) և գործառնական վարձակալության, տույժերի, տուգանքների, ապահովագրավճարների, ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության, աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների, աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» և 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը):
6) Առանձին տողերով ( 211, 221, և 251) ցույց են տրվում նաև ՀՀ ոչ ռեզիդենտների (տես` 11-ի 5-րդ կետը) գծով կրեդիտորական պարտքերի համապատասխան մնացորդները:
7) «Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը» տողում (300) ցույց են տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ՀՀ ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքերը` տող (301):
8) «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (400) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերը (հաշիվ 931 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»):
9) «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (500) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքերը (հաշիվ 932 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»):
IV. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների
13. Հաշվետվության «Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների» բաժնի լրացման ժամանակ պետք է հաշվի առնել, որ 600-րդ տողի 1, 2, 3 և 4-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն համապատասխանաբար 100 և 200-րդ տողերի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալներին: