«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611147
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
14 մարտի 2011 թ.
ք. Երևան N 104-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 797-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակարգ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հաստատել 2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի «Փոստային վճարման պետական նշանի նմուշները հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 797-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Գործողության մեջ դնել V նույնատիպ թողարկմանը նվիրված «Տիգրան Մեծ» տասը նամականիշը, սահմանելով` անվանագինը 10 դրամ, տպաքանակը` 400 000 հատ, անվանագինը 35 դրամ, տպաքանակը` 200 000 հատ, անվանագինը 50 դրամ, տպաքանակը` 400 000 հատ, անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը 120 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը 160 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը 220 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 400 000 հատ, անվանագինը 1100 դրամ, տպաքանակը` 300 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Մ. Վարդանյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2011 թվականի մարտի 14-ի
թիվ 104-Ն հրամանի
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
Հ/Հ Փոստային վճարման պետական
նշանների անվանումը Քանակը Գործողու-
թյան մեջ
դնելու
ժամկետը Անվանա- գինը
(դրամ) Տպաքա-
նակը
(հատ)
1. Հինգերորդ նույնատիպ թողարկում. Տիգրան Մեծ 10 նամականիշ I եռամսյակ 10
35
50
70
120
160
220
280
350
1100 400 000
200 000
400 000
1 000 000
1 000 000 300 000
300 000 300 000 400 000 300 000
2. Հայոց մեծ եղեռն. Գրիգոր Զոհրապի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 170 40 000
3. Հայաստանի ֆլորա և ֆաունա. Թռչուններ.
Կապտափող սոխակ,
Մեծ երաշտահավ 2 նամականիշ II եռամսյակ 230
230 40000x2
4. Միջազգային. Եվրոպա 2011. Անտառներ 2 նամականիշ II եռամսյակ 350
350 40 000x2
5. Միջազգային.
Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման
20-ամյակը Գեղաթերթիկ
1 նամականիշով II եռամսյակ 200 30000
6. Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան
150-ամյակը 1 նամականիշ II եռամսյակ 350 40 000
7. Համատեղ թողարկում. Հայ-ռուսական 2 նամականիշ II եռամսյակ 120
230 40 000x2
7.1. Համատեղ թողարկում.
Հայ-բելառուսական Մայրաքաղաքներ 2 նամականիշ II եռամսյակ 200
200 42000x2
8. Համատեղ թողարկում. Հայ-ղազախական 2 նամականիշ II եռամսյակ 120
230 40 000x2
9. Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակը 2 նամականիշ II եռամսյակ 350
200 40 000x2
10. Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան
125-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 230 40 000
11. Հայոց պետականություն. ՀՀ և ԼՂՀ Անկախության 20-ամյակը 2 նամականիշ III եռամսյակ 330
380 40 000x2
12. Պատմաճարտարապետական հուշարձաններ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ. Սանահին. Հաղպատ Գեղաթերթիկ
2 նամականիշով III եռամսյակ 330
230 30 000
13. Սպորտ. Օլիմպիական չեմպիոններ. Էդուարդ Ազարյան, Լևոն Ջուլֆալակյան, Օքսեն Միրզոյան Գեղաթերթիկ
3 նամականիշով III եռամսյակ 160
160
160 30 000
14. Սպորտ. Հինգերորդ համահայկական խաղեր Գեղաթերթիկ
1 նամականիշով III եռամսյակ 380 30 000
15. Կրոն. Էջմիածնի գանձեր 3 նամականիշ III եռամսյակ 200
220
450 40 000x3
16. Միջազգային. ՀՓՄ. ՄԻԱՎ-ի դեմ պայքար Գեղաթերթիկ
2 նամականիշով III եռամսյակ 280
200 30 000
17. Հայաստանի մարզեր 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 240 1000
18. Գարեգին Նժդեհի ծննդյան
125-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 200 40 000
19. Միսաք Մեծարենցի ծննդյան
125-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 280 40 000
20. Մանկական ֆիլատելիա 2 նամականիշ III եռամսյակ 100
120 40 000x2
21. Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ 1 նամականիշ IV եռամսյակ 220 40 000
22. Հայոց պատմություն. Կիլիկիայի հայկական թագավորություն 2 նամականիշ
Գեղաթերթիկ 2 նամականիշով IV եռամսյակ 350
330
200
280 40 000x2
30 000
23. Հայոց պատմություն. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը Գեղաթերթիկ
1 նամականիշով IV եռամսյակ 560 20 000
24. Հայկական ավանդական
արհեստներ. Քարի գեղարվեստական մշակում. Խաչքարեր 2 նամականիշ IV եռամսյակ 280
200 40 000x2
25. Հայաստանի ազգային
պատկերասրահ 2 նամականիշ IV եռամսյակ 230
230 40 000x2
26. (26-րդ կետն ուժը կորցրել է 24.10.11 N 648-Ն)
27. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներ 1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 1000
27.1. Անկախ Պետությունների Համագործակցության
20-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 280 40 000
27.2. Մանկական Եվրատեսիլ 2011 1 նամականիշ IV եռամսյակ 230 40 000
28. Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակը 2 նամականիշ
Գեղաթերթիկ 3 նամականիշով IV եռամսյակ 350
870
350
500
600 50 000x2
40 000
29. (29-րդ կետն ուժը կորցրել է 24.10.11 N 648-Ն)
30. Նոր Տարի և Սուրբ Ծնունդ 1 նամականիշ IV եռամսյակ 220 50 000
(Հավելվածը խմբ. 04.04.11 N 144-Ն, լրաց., խմբ. 20.05.11 N 276-Ն, փոփ. 26.09.11 N 567-Ն, 24.10.11 N 648-Ն, լրաց. 15.11.11 N 697-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Մ. Վարդանյան