Հոդված 1
Հոդված 1.
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում)» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:»: