Հոդված 1
Հոդված 1.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) «անբավարար տեսանելիություն» հասկացությունից հանել «, ինչպես նաև օրվա մութ ժամանակ, աղջամուղջի ու մթնշաղի ժամանակ» բառերը.
2) «մոտոցիկլետ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի և ուղևորների` մինչև 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև մոտոամենագնացները (քվադրոցիկլերը).».
3) «հարկադրված կանգառ» հասկացությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:».
4) «հետիոտն» հասկացության մեջ «մոտոցիկլետ» բառը փոխարինել «մոտոցիկլ» բառով.
5) «մոպեդ» հասկացության մեջ «կիլոմետր-ժամ» բառերը փոխարինել «կմ/ժ» բառով.
6) «օրվա մութ ժամանակ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«օրվա մութ ժամանակ՝ մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը.».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«ավտոգնացք՝ կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում).
զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների՝ վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:»: