Հոդված 1
Հոդված 1.
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության «հարկման նպատակով» բառերը հանել, իսկ «գնի» բառը փոխարինել «արժեքի» բառով.
2) երկրորդ պարբերությունը «շուկայական» բառից հետո լրացնել «կամ շուկայական արժեքից տարբերվող» բառերով.
3) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լիազոր մարմին` սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազորված պետական մարմինն է.».
4) յոթերորդ պարբերության «շուկայական գնի» բառերը փոխարինել «արժեքի» բառով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«անշարժ գույքի գնահատող (այսուհետ` գնահատող)` ֆիզիկական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով լիազոր մարմնի կողմից ստացել է անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական:»: