Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 9-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման պատվերի հիման վրա` գնահատողի միջոցով:
2. Անշարժ գույքի գնահատման պատվերի իրավական հիմք է անշարժ գույքի գնահատման սուբյեկտների միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր):»: