Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-05-27-ից մինչև 2004-11-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-11-04Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 1999 թվականի N 317

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ N 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակի 4-րդ կետի «ե» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ե. Հաճախությունների բաշխումը

Հայաստանի Հանրապետության պետական այն մարմինը, որը լիազորված է հաճախություններ բաշխել, հաշվի առնելով զինված ուժերի, արտակարգ իրավիճակների ծառայությունների և կառավարության կամ իր ստորաբաժանումների այլ օրինական կարիքները կապված ազգային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության հետ, ժամանակ առ ժամանակ լիցենզավորվողին կնշանակի այնպիսի անհրաժեշտ կամ ցանկալի հաճախություններ, որոնք ըստ լիցենզավորվողի խելամիտ կարծիքի, թույլ կտան նրան օգտվել իր իրավունքներից և կատարել սույն լիցենզիայով ստանձնած պարտականությունները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։