Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10311590

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

28 նոյեմբերի 2011 թ.

ք. Երևան N 964-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հունիսի 22-ի «Պետական կարիքների համար շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 8-րդ բաժինը համապատասխան կետերից հետո լրացնել նոր` 13.1, 15.1, 15.2, 18.1, 19.1 և 19.2 կետերով հետևյալ բովանդակություններով.

13.1 Մետաղապլաստե դռան բլոկ, սպիտակ 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 (հայկական պրոֆիլ)

15.1 Մետաղապլաստե պատուհանի բլոկ, սպիտակ 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 չբացվող (հայկական պրոֆիլ)

15.2 Մետաղապլաստե պատուհանի բլոկ, սպիտակ 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 բացվող (հայկական պրոֆիլ)

18.1 Մետաղապլաստե դռան բլոկ, կաղնեգույն 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 (հայկական պրոֆիլ)

19.1 Մետաղապլաստե պատուհանի բլոկ, կաղնեգույն 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 չբացվող (հայկական պրոֆիլ)

19.2 Մետաղապլաստե պատուհանի բլոկ, կաղնեգույն 60 մմ հատս., ապակեփաթեթով 4+4 բացվող (հայկական պրոֆիլ)

Տ. Դավթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։