Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 11604080

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

30 մարտի 2004 թ.

ք. Երևան N 77-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» 207-Ն, 2004 թվականի փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 208-Ն և 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշումներով.

1. Հաստատել՝

ա) Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիներին երթևեկության արտոնությունները հաստատող վկայականները տալու կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

բ) Նախկին ԽՍՀՄ հերոսների, Սոցիալիստական աշխատանքի հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի, ինչպես նաև «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց և ծերանոցներում ու մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձանց մերձքաղաքային (մինչև 50 կմ) և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության արտոնությունները հաստատող վկայականի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

գ) Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց և հինգ ու ավելի երեխա ունեցող ծնողներից որևէ մեկի ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության արտոնությունները հաստատող վկայականի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:

դ) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների և բռնադատվածների ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի ավտոբուսից և տաքսուց) անվճար երթևեկության արտոնությունները հաստատող վկայականի ձևը՝ համաձայն հավելված 4-ի:

4. Ուժը կորցրած ճանաչել՝

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի 1997 թվականի հոկտեմբերի 13-ի «Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևի և դրանց տալու կարգը հաստատելու մասին» N 163 հրամանը:

ՀՀ տրանսպորտի և

կապի նախարար Ա. Մանուկյան

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 30.03.2004 թ.

N 77-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

1. Ուղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունքը հաստատող վկայական (այսուհետ` վկայական) ստանալու համար արտոնություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ` քաղաքացի) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» (այսուհետ` կազմակերպություն) անձամբ կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով կամ փոստով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) արտոնությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) անձնագրի պատճենը, իսկ մինչև 16 տարին չլրացած քաղաքացին` ծննդյան վկայականի պատճենը.

3) մեկ գունավոր լուսանկար (3x4 չափի):

2. Վկայականը քաղաքացուն տրվում է սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակների հետ համադրելու և անճշտություն չհայտնաբերելու դեպքում:

3. Վկայականը ստանալու համար սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակներն անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացրած քաղաքացին (իր ցանկությամբ) վկայականը կարող է ստանալ նաև լիազորված անձի միջոցով կամ փոստով: Լիազորված անձը վկայականը ստանալու համար պետք է ներկայացնի լիազորագիրը և իր անձնագիրը:

4. Վկայականները պատրաստվում են համակարգչային եղանակով, լուսանկարը փակցված վիճակում ստորագրվում են կազմակերպության տնօրենի կողմից և կնքվում կազմակերպության կնիքով, ապա երեսպատվում պոլիմերային թաղանթով (լամինացիա):

5. Վկայականների համարակալումը կատարվում է`

1) Երևան քաղաքում հաշվառված քաղաքացիների վկայականները հնգանիշ թվով, սկսած 00001-ից հաջորդաբար մինչև 99999-ը.

2) մարզերում հաշվառված քաղաքացիների վկայականները կոտորակով, որի առաջին երկնիշ թիվը յուրաքանչյուր մարզի համար սահմանված պայմանական համարն է, իսկ երկրորդ քառանիշ թիվը սկսվում է 0001-ից հաջորդաբար մինչև 9999-ը:

6. Վկայականը տրվում է անվճար, սույն կարգով սահմանված փաստաթղթերը կազմակերպությունում մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

7. Քաղաքացիներին վկայականների հատկացման համար փաստաթղթերի ընդունումը և վկայականների հանձնումը կատարվում է աշխատանքային բոլոր օրերին ժամը 9:00-13:00 և 14:00-18:00:

8. Վկայականները այլ անձի փոխանցելը, նվիրելը, օտարելը (վաճառելը) արգելվում է:

9. Վկայականը կորցնելու դեպքում այն անվավեր է ճանաչվում և քաղաքացին նոր վկայական ստանում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

10. Վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում քաղաքացուն դրա կրկնօրինակը տրվում է ոչ պիտանի վկայականը հետ հանձնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

11. Վկայականները տրվում են`

1) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից հաշմանդամության կարգավիճակի սահմանված ժամկետով.

2) մանկուց հաշմանդամներին` մինչև 18 տարին լրանալը.

3) մնացած խմբերի քաղաքացիներին` անժամկետ:

12. Կազմակերպության կողմից ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների հաշվառումն իրականացվում է հաշվառման մատյանում գրանցելով հետևյալ տվյալները`

1) հերթական համարը.

2) քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը.

3) վկայականի համարը.

4) վկայականի տեսակը.

5) վկայականի տրման ամսաթիվը.

6) արտոնության հիմքը և արտոնությունը հաստատող փաստաթղթի տվյալները (անվանումը, համարը, տրման ամսաթիվը).

7) բնակության վայրը.

8) անձնագրի տվյալները (համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված).

9) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

10) քաղաքացու ստորագրությունը, կամ լիազորված անձի ազգանունը, անունը, անձնագրի սերիան, համարը, ստորագրությունը, կամ փոստով առաքելու ծանուցագրի տվյալները.

11) ծանոթություն:

13. Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների հաշվառման մատյանի վարումը իրականացվում է թղթային և էլեկտրոնային, համաձայն Ձև 1-ի (կցվում է):

14. Հաշվառման մատյանում տվյալների հաշվառումը կատարվում է վկայականը տրամադրելուց հետո, վկայականների համարների հաջորդական հաշվառմամբ:

15. Վկայականը անվավեր ճանաչվելու կամ նորով փոխարինվելու դեպքում հաշվառման մատյանի «Ծանոթություն» սյունակում կատարվում է համապատասխան նշում:

16. Վկայականների տրամադրման փաստաթղթերը կազմակերպության կողմից արխիվացվում են թղթային և էլեկտրոնային (սկաներով տվյալների ընթերցման միջոցով) եղանակներով:

17. «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տնօրենին`

1) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ճշտել ուղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ ցուցակները.

2) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ներկայացնել տեղեկատվություն վկայականների հատկացման վերաբերյալ:

18. Արտոնությունը կորցնելու հետևանքով սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետում նշված ցուցակներից դուրս մնացած կամ մահացած քաղաքացիների վկայականները, ինչպես նաև գործողության ժամկետը լրացած կամ կորցրած վկայականները ճանաչվում են անվավեր և վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ կազմակերպությունը հայտարարություն է տեղադրում նախարարության ինտերնետային կայքէջում։

Ձև 1

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն

ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

Հ/Հ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒ-

ԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՀԱՄԱՐԸ, ՏՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ) ԲՆԱԿՈՒ-

ԹՅԱՆ ՎԱՅՐԸ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԾՆՆԴՅԱՆ

ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵ-

ԹԻՎԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒ-

ԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ԱՆՁՆԱԳՐԻ ՍԵՐԻԱՆ, ՀԱՄԱՐԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒ-

ԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ՓՈՍՏՈՎ ԱՌԱՔԵԼՈՒ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԾԱՆՈԹՈՒ-

ԹՅՈՒՆ

ՀԱՄԱՐԸ ՏԵՍԱԿԸ ՏՐՄԱՆ ԱՄՍԱ-

ԹԻՎԸ ՀԱՄԱՐԸ ՏՐՄԱՆ ԱՄՍԱ-

ԹԻՎԸ ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՏՐՎԱԾ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 26.09.11 N 570-Ն, խմբ. 16.12.11 N 787-Ն)

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 30.03.2004 թ.

N 77-Ն հրամանի

Ձ Ե Վ Ա Ն Մ ՈՒ Շ

2004 թվականի մարտ ամսից սկսած նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի հերոսներին, Հայաստանի ազգային հերոսներին, մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի, ինչպես նաև «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց և հերոսուհի մայրերին տրվող մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտով (մինչև 50 կմ) և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:

Ակտի պատկեր

(ձևանմուշը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Վկայականի հիմնագույնը` սպիտակ

Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները

ՍԱՀ-Սոցիալիստական աշխատանքի հերոս

ՍՄՀ-Սովետական միության հերոս

ՀԱՀ-Հայաստանի ազգային հերոս

ՄԽՇ-Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիրներ

ՓՇ-«Փառքի» երեք աստիճանի շքանշանակիրներ

ՊԽ-Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք

ՀՄ-«Հերոսուհի մայր» 10 և ավելի երեխաներ ծնած և դաստիարակած մայրեր

(հավելվածը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 30.03.2004 թ.

N 77-Ն հրամանի

Ձ Ե Վ Ա Ն Մ ՈՒ Շ

2004 թվականի մարտ ամսից սկսած նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի հերոսներին, Հայաստանի ազգային հերոսներին, մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի, ինչպես նաև «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց և հերոսուհի մայրերին տրվող մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտով (մինչև 50 կմ) և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:

Ակտի պատկեր

(ձևանմուշը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Վկայականի հիմնագույնը` սպիտակ

Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները

ՍԱՀ-Սոցիալիստական աշխատանքի հերոս

ՍՄՀ-Սովետական միության հերոս

ՀԱՀ-Հայաստանի ազգային հերոս

ՄԽՇ-Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիրներ

ՓՇ-«Փառքի» երեք աստիճանի շքանշանակիրներ

ՊԽ-Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք

ՀՄ-«Հերոսուհի մայր» 10 և ավելի երեխաներ ծնած և դաստիարակած մայրեր

(հավելվածը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 30.03.2004 թ.

N 77-Ն հրամանի

Ձ Ե Վ Ա Ն Մ ՈՒ Շ

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց, ինչպես նաև 5 և ավել երեխա ունեցող ծնողներից մեկին ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:

Ակտի պատկեր

(ձևանմուշը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Վկայականի հիմնագույնը` դեղին

Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները

ՀՊԹ-Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ թիկունքում անձնուրաց աշխատանքի համար և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք

ԲՄ-Բազմազավակ մայր (5 և ավել երեխա ունեցող ծնող)

ԲՀ-Բազմազավակ հայր (5 և ավել երեխա ունեցող ծնող)

(հավելվածը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 30.03.2004 թ.

N 77-Ն հրամանի

Ձ Ե Վ Ա Ն Մ ՈՒ Շ

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց, ինչպես նաև 5 և ավել երեխա ունեցող ծնողներից մեկին ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի տաքսուց) անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:

Ակտի պատկեր

(ձևանմուշը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Վկայականի հիմնագույնը` դեղին

Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները

ՀՊԹ-Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ թիկունքում անձնուրաց աշխատանքի համար և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք

ԲՄ-Բազմազավակ մայր (5 և ավել երեխա ունեցող ծնող)

ԲՀ-Բազմազավակ հայր (5 և ավել երեխա ունեցող ծնող)

(հավելվածը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 30.03.2004 թ.

N 77-Ն հրամանի

Ձ Ե Վ Ա Ն Մ ՈՒ Շ

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին և բռնադատվածներին ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի ավտոբուսից և տաքսուց) անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:

Ակտի պատկեր

(ձևանմուշը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Վկայականի հիմնագույնը` վարդագույն

Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները

I ԽՀ-1-ին խմբի հաշմանդամ

II ԽՀ-2-րդ խմբի հաշմանդամ

ԲԴ-բռնադատված

ՓԽ-փոխանցում խնամակալին

(հավելվածը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 30.03.2004 թ.

N 77-Ն հրամանի

Ձ Ե Վ Ա Ն Մ ՈՒ Շ

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին և բռնադատվածներին ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացի ավտոբուսից և տաքսուց) անվճար երթևեկության իրավունքը հաստատող վկայականի:

Ակտի պատկեր

(ձևանմուշը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Վկայականի հիմնագույնը` վարդագույն

Վկայականի վրա արտոնության հիմքերի հապավումները

I ԽՀ-1-ին խմբի հաշմանդամ

II ԽՀ-2-րդ խմբի հաշմանդամ

ԲԴ-բռնադատված

ՓԽ-փոխանցում խնամակալին

(հավելվածը փոփ. 26.09.11 N 570-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։