Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2015-04-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-04-25Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1630-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի մեկ էջի ձեռքբերման գինը սահմանել 10 դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գինը կիրառվում է 2010 թվականի դեկտեմբեր ամսվա և 2011 թվականի ընթացքում ձեռք բերվող` հարկային հաշիվների ձևերի համար:

2.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գինը կիրառվում է մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի համար:

(2.1 կետը լրաց. 29.12.11 N 1914-Ն)

2.2. 2012 թվականի մայիսի 1-ից հետո հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի մեկ էջի ձեռքբերման գինը սահմանել 25 դրամ:

(2.2 կետը լրաց. 29.12.11 N 1914-Ն)

2.3. Սահմանել, որ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հարկային հաշիվների ձևերով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

(2.3 կետը լրաց. 29.12.11 N 1914-Ն)

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ստորաբաժանումում բացել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար» անվանմամբ արտաբյուջետային միջոցների հաշիվ:

4. Uահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքն ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման դիմաց վճարներն են, իսկ ելքը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կողմից` հարկային հաշիվների ձևերի տպագրության համար ծախսեր (հարկային հաշիվների տպագրության համար նյութական ծախսեր, աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարներ) կատարելու նպատակով:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 14

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները ԵՎ ծախսային ուղղությունները

(հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների եկամուտները

(հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1630-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձԵՎերի տպագրության համար 2011 թվականի արտաբյուջետային միջոցների ծախսային ուղղությունները

(հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 290-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։