Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՓՈՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մայիսի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

29 մայիսի 1999 թվականի N 358

քաղ. Երևան

«ՀԱՅՓՈՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 24 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունները` դրանք միացնելով «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններում «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի ստեղծումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 29-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։