Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ-01» ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-05-29-ից մինչև 2001-08-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-08-07Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«29» մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 1999 թվականի թիվ 359

ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ-01» ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Երևանում 2001 թվականի սեպտեմբերին կազմակերպվող` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունն է:

2. Ստեղծել «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտե և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքների ծախսերը կատարվում են հովանավորների ու ֆինանսական այլ աղբյուրների հաշվին:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսին նվիրված փոստային թողարկումների 5 տոկոսի իրացումից առաջացած միջոցներն օգտագործել ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները ֆինանսավորելու համար:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «2001 թվականին Երևան քաղաքում «Հայաստան-01» (ԱրմՖիլԷքՍ` 01) ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես անցկացնելու մասին» N 160 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 29-ից:

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 29-ի N 359

որոշմամբ

Կ Ա Զ Մ

«Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի

Ա. Վարդանյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Բաբախանյան - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Հովհաննիսյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ

Ի. Զաքարյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Ս. Սիմոնյան - «Նամականիշ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Հ. Մատինյան - «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն

Ա. Քեչեյան - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Արգենտինա)

Հ. Գրիգորյան - Հայաստանի ֆիլատելիստների միության վարչության քարտուղար (պատասխանատու քարտուղար)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։