ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2011 թվականի N 1266-Ա
Ա. ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմենուհի Թութունջյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Թութունջյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 27-ի N 1266-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Կ. Հովհաննիսյան - «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ե. Վարդանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Քոչարյան - Ա. Թութունջյանի թոռը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան