ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2001 թվականի N 488
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Ղուկասյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Հայրապետյան - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ
Վ. Շահինյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Է. Թորոսյան - «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի տնօրեն
Մ. Վարդանյան - «Արֆարմացիա» ՓԲԸ-ի տնօրեն
Ս. Ազատյան - «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ
Ա. Մեսրոպյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի հարկային վարչարարության կատարելագործման վարչության ուղղակի հարկերի վարչարարության բաժնի պետ
Ն. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսավորման ծրագրավորման վարչության գլխավոր մասնագետ
Վ. Վարդանյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
(Կազմը փոփ. 21.02.03 N 69-Ա, 15.06.04 N 388-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 229 որոշումը:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան