ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1892-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում հաշվառված ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում հաշվառված ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբերել «Շենիկ», «Գառնի-Գեղարդ», «Խոյ», «Ապարան-Արագած», «Թալին», «Արմավիր», «Ամբերդ» և «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերություններին` համաձայն N 2 հավելվածի՝ նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների հետ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի պետական գրանցման (այդ թվում` հաշվառումից հանելու և հաշվառման կանգնեցնելու) և նոտարական վավերացման հետ կապված ծախսերն իրականացվելու են համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1892-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Ավտոմեքենայի մակնիշը Թողարկման տարեթիվը Շարժիչի համարը Նույնացման համարը Հաշվեկշռային արժեքը
Տոյոտա LAND CRUISER 2003 1FZ0576965 JTECJ09J905508715 549310
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1892-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՋՐOԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ավտոմեքենայի մակնիշը Թողարկման տարեթիվը Շարժիչի համարը Նույնացման համարը Հաշվե-
կշռային արժեքը ՋՕԸ-ի անվանումը
1. Տոյոտա LAND CRUISER 1994 թ. 0124431 JT111P18007005656 0 Շենիկ
2. Տոյոտա Hilսx 1994 թ. 3484179 409030228 0 Գառնի-Գեղարդ
3. ՎԱԶ-21213 1998 թ. 5324489 XTA212130W1388238 0 Գառնի-Գեղարդ
4. Տոյոտա LAND CRUISER 1994 թ. 0124575 JT111P18007005661 0 Խոյ
5. ԳԱԶ-31029 1996 թ. 664017 XTH31090T0433083 0 Ապարան-Արագած
6. ՎԱԶ-21213 1998 թ. 5324801 XTA21213W1388424 0 Թալին
7. ՎԱԶ-21214 2004 թ. 7733257 XTA21214041747572 797590 Արմավիր
8. ՎԱԶ-21214 2004 թ. 7782653 XTA21214041756007 797590 Ամբերդ
9. ՎԱԶ-21214 2004 թ. 7782979 XTA21214041756126 797590 Արտաշատ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան