«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 դեկտեմբերի 2011 թ. թիվ 339-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» 5 ԵՎ 10 ՏՐՈՅԱՆ ՈՒՆՑԻԱ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1 ԵՎ 5 ԿԳ ՔԱՇՈՎ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2012 թվականի հունվարի 10-ից շրջանառության մեջ դնել «Նոյյան տապան» 5 և 10 տրոյան ունցիա, ինչպես նաև 1 և 5 կգ քաշով արծաթ» ներդրումային դրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունը, որը ներդրումային դրամների էսքիզների հետ միասին ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2011 թ. դեկտեմբերի 8
ք. Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի դեկտեմբերի 6-ի
թիվ 339-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 1000 դրամ
արծաթ, 999.0
5 տրոյան ունցիա
ատամնավոր
60,15 մմ
սովորական
մինչև 500.000 հատ
1.1 «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
2. «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 5000 դրամ
արծաթ, 999.0
10 տրոյան ունցիա
ատամնավոր
75,50 մմ
սովորական
մինչև 500.000 հատ
2.1 «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
3. «Նոյյան տապան» 1 կգ ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 10 000 դրամ
արծաթ, 999.0
1 կգ
ատամնավոր
100,00 մմ
սովորական
մինչև 500.000 հատ
3.1 «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
4. «Նոյյան տապան» 5 կգ ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 20 000 դրամ
արծաթ, 999.0
5 կգ
ատամնավոր
149,62 մմ
սովորական
մինչև 500.000 հատ
4.1 «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները