Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 314-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

22 նոյեմբերի 2011 թ. թիվ 314-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍՓԻՆ ԹՈՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 768 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 50 արձանագրություն) և «ՍՓԻՆ ԹՈՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Աջափնյակ համայնք, Շինարարների 25, թիվ 29 խանութ հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 768 լիցենզիա) փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2011 թվականի հոկտեմբերի 25-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում Է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՍՓԻՆ ԹՈՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 768 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՍՓԻՆ ԹՈՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առձեռն հանձնելու կամ այլ պատշաճ ձևով առաքելու օրվան հաջորդող օրը։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2011 թ. նոյեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։