Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2012 թվականի N 65-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 482-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1.37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Միջոցառումը Կատարման առաջնահեր- թությունը (բարձր, միջին կամ ցածր) Ակնկալվող

արդյունքը Գնահատման

ցուցիչը Կա-տար-ման ժամ-կետը Պատաս- խանատու մարմինը

Ֆինան-սավոր-ման աղբյու-րը

1.37. Գործնականում ապահովել միջազգային թռիչքներ սպասարկող օդանավակայաններից IATA-ի կողմից սահմանված PNL (ինքնաթիռում գտնվող ուղևորների ցուցակ և չվերթի վերաբերյալ տվյալներ), TPM և PTM (ուղևորների և տարանցիկ

ուղևորների ցուցակներ) հեռագրերի մուտքագրումը ՍԷԿՏ համակարգ և ինտեգրել ինքնաթիռների թռիչքների ձևակեր-պումն անձի թռիչքի ձևակերպման հետ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մատնահետքի սկանավորման, չվերթի նստեցման կտրոնի ընթերցման գործընթացը և մեկնման ուղղությունների գրանցման գործընթացներն ինտեգրել ՍԷԿՏ համակարգում, ինչը թույլ կտա համեմատել փոխադրողի կողմից փաստացի երկիր բերած և դուրս տարած ուղևորների տվյալները սահմանում կատարված գրանցումների հետ, կապել սահմանա-հատման գրանցման փաստը երկրից մեկնելու փաստի և ուղղության հետ Բարձր IATA ստանդարտ հեռագրերն ստացվում

են ՍԷԿՏ համակարգ, ինչը թույլ կտա համեմատել փոխադրողի կողմից փաստացի երկիր բերած և մեկնած ուղևորների տվյալները սահմանում կատարված գրանցումների հետ և կբերի ձևակեր-պումների արագացմանը, տվյալների ճշտմանը և հնարավոր կդարձնի պարզել ՀՀ-ում գտնվող օտարերկ-րացիների քանակը Արտակարգ իրավիճակ-ներում օդանավում գտնվող ուղևորների հստակ ցանկի ստացումը:

Անձնավորված և վիճակա-գրական տվյալների ստացումը երկրում գտնվող օտարերկ-րացիների վերաբերյալ:

Ձևակեր-պումների արագացում և տվյալների ճշտում:

Անձնավորված և վիճա-կագրական տվյալներ երկրից մեկնած ՀՀ քաղաքացի-ների վերա-բերյալ: Թրաֆիքինգի դեպքերի դուրսբերման և վիճակա-գրական վերլու-ծությունների հնարա-վորության ստեղծում: 2012 թ. ՀՀ ԿԱ ազգային անվտան-գության ծառայու-թյուն

ՀՀ ԿԱ քաղաքա-ցիական ավիա-ցիայի գլխավոր վարչու-թյուն Ֆինան-սավո-րում չի պա-հանջ-վում:

».

2) ուժը կորցրած ճանաչել 1.39-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունվարի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։