ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1928-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11.2-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 2-րդ կետում՝
ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,
բ. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) գունագեղ քարերի մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով՝ բացառությամբ օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիան) ու լիստվենիտի, որոնց մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով.».
2) որոշման հավելվածի «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին, 2-րդ և 11-րդ կետերը,
բ. 7-րդ կետի առաջին տողը «կրաքարեր» բառից հետո լրացնել «, մագնեզիումասիլիկատային ապարներ» բառերով,
գ. 9-րդ կետի 5-րդ տողը «դունիտ և պերիդոտիտ» բառերից հետո լրացնել «, մագնեզիումասիլիկատային ապարներ» բառերով.
3) «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը
Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:
1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
Ածուխ 1200
Տորֆ 600
Այրվող թերթաքար 450
2. Երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Մարված
պաշարից
երեսապատման
քարի,
շինաքարի ելքը
(տոկոս) Դրույքաչափը
(դրամ)
երեսա-պատման
քարը շինա-
քարը լցա-
նյութը և
բալաս-տային հումքը
Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ,
լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 750 300 90
30-40 900 420
40-50 1050 480
50-ից ավելի 1200 600
Գաբբրոներ, գրանիտներ,
տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ,
գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ
և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 2100 - 120
30-40 3000 -
40-50 3900 -
50-ից ավելի 4500 -
Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 2400 - -
20-30 3000 -
30-40 3600 -
40-ից ավելի 4200 -
Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 1800 - 900
20-30 2400 -
30-40 3000 -
40-ից ավելի 3600 -
Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 600 210 60
30-40 750 300
40-50 900 390
50-ից ավելի 1050 450
Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 1350 450 60
30-40 1500 600
40-50 1650 750
50-ից ավելի 1800 900
Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 90
Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 105
Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 105
Սույն կետով սահմանված դրույքաչափերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով նախատեսված օգտակար ելքի չափերի՝ համապատասխան մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքին համապատասխանող մարված պաշարների ծավալների համար կիրառվում է սույն կետով նախատեսված համապատասխան ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով լցանյութերի և բալաստային հումքի ելք նախատեսված չլինելու դեպքում դրան համապատասխանող մարված պաշարների ծավալների նկատմամբ կիրառվում է շինաքարի կամ երեսապատման քարի օգտակար ելքի չափին համապատասխան հաստատված հաստատագրված դրույքաչափը:
3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
Ցեմենտի հումք՝
- կավեր, կրաքարեր, տրավերտիններ
- մագնեզիումասիլիկատային ապարներ 240
100
Կրաքար՝ կիր ստանալու համար 75
Կավեր 60
Գիպսատար կավեր 600
Բնական հանքային ներկեր 3000
4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
Վանակատ (օբսիդիան) 15
Լիստվենիտ 1500
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
մենաքարը, երեսապատման քարը լցանյութը, խճաքարը` որպես արհեստագործական քարերի հումք
Օնիքսանման մարմար 90 15
5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Չափի
միավորը Դրույքաչափը
(դրամ)
Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն) տ 60
Բարիտ տ 120
Բենտոնիտ տ 1650
Դիատոմիտ խոր. մ 750
Դոլոմիտ տ 120
Դունիտ և պերիդոտիտ տ 300
Մագնեզիումասիլիկատային ապարներ տ 100
Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) տ 1050
Հրակայուն կավեր տ 150
Պեռլիտ խոր. մ 1350
Ցեոլիտ խոր. մ 1200
Հղկանյութեր կգ 15
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հունվարի 31
Երևան