Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2012 թվականի N 68-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 670-Ն որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ», «ե» և «զ» ենթակետերով.

«դ) «թափոնների անձնագրերի կազմման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,

ե) լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում,

զ) թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի մշակման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում»:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել սույն որոշման 1-ին կետում նշված նոր գործառույթների հետ կապված լրացումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունվարի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։